Վաղն Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում մեկնարկում է շախմատի Ամերիկա մայրցամաքի 10-րդ առաջնությունը, որին մասնակցելու համար հայտավորվել է 13 երկրի 151 շախմատիստ, որոնցից 25-ը՝ գրոսմայստեր: Հաղթողի կոչումը վիճարկողների մեջ են հայ երկու շախմատիստներ՝ Բրազիլիան ներկայացնող գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանը եւ ուրուգվայցի Արամ Շամլյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ