Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ընդունված փաստաթուղթը կրելու է մեր մայրաքաղաքի անունը»

Մայիս 14,2015 16:15

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ մայիսի 14-ին, անգամ փողկապի գույնն էր հարմարեցրել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի թեմատիկ խորհրդանիշների հետ: Լրագրողների հետ զրույցում նա գոհունակություն հայտնեց գագաթաժողովի մեկնարկից:

Ինչ վերաբերում է Բելառուսի՝ Եվրոպական կրթական տարածքի անդամ դարձնելուն, ԿԳ նախարարը նշեց. «Բելառուսին ընդունելը առաջին դրական արձագանքն է: Իհարկե, մենք եւս կիսում ենք մեր եվրոպացի գործընկերների այն կարծիքը, որ կա բարեփոխումների անհրաժեշտություն ու ինչ-ինչ խնդիրներ: Այն պարտականությունները, որ ստանձնել է բելառուսական կողմը, պետք է կյանքի կոչվեն»:

Արմեն Աշոտյանը լավատես է, հույս ունի, որ երբևէ չի բարձրացվի Բելառուսին Եվրոպական բարձրագույն կրթական համակարգից հեռացնելու հարցը: «Մեկնարկը դրական է, բոլորը աշխատում են, գոհ են, բայց վաղ է ամեն բան ամփոփելու համար, որովհետև մինչև վերջին պահը քննարկումները շարունակվելու են: Ի դեպ, ընդունված փաստաթուղթը հենց երեւանյան հռչակագիր է կոչվելու եւ ուրվագծելու է ԵԲԿՏ-ի ապագան գալիք տարիների համար` կրելով մեր մայրաքաղաքի անունը»,-հավելեց Արմեն Աշոտյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Խոշորամասշտաբ այս միջոցառման միայն բացման համար էր ապահոված հայերեն թարգմանություն, եւ գագաթաժողովի լեզուն անգլերենն էր: Լրագրողների համար նախատեսված հարմարավետ աշխատասենյակում առկա էին ականջակալներ, սակայն թարգմանություն չկար: Ի դեպ, Բոլոնյան նախարարական գագաթաժողովի yerevan2015.am, bologna.armedu.am, bologna-yerevan2015.ehea.info կայքերում եւս տեղեկատվությունը միայն անգլերեն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031