Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Երեւանում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովից, ասաց, որ շատ կարեւոր է, որ մարդիկ մասնակցեն ու հաղորդակից լինեն վերջին նորություններին, մասնավորապես այն ամենին, ինչը վերաբերում է որակի ապահովմանը, ակադեմիական ազատություններին եւ շարժունակությանը: Պարոն Նավոյանը փաստեց, որ իրենց համալսարանը Հայաստանում առաջիններից մեկն էր, որ կիրառեց կրթության երկաստիճան համակարգը, ասաց, որ պատրաստ են իրենց փորձառությամբ կիսվել մեր կոլեգաների հետ: «Մեզ համար կարեւոր է մաս կազմել եվրոպական որակի ապահովման շարժմանը եւ կիրառել այն մոտեցումները, որոնք կիրառվում են եվրոպական կրթական տարածքում: Իմիջիայլոց Ֆրանսիական համալսարանը ներկայումս պատրաստվում է եվրոպական հավատարմագրման, այդ թվում նաեւ եվրոպական ՏԵՄՊՈՒՍ ծրագրի շրջանակում»,-ասաց պրոռեկտորը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ