Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսի ներկայացուցիչ. «Գուցե ոչ մոդայիկ թվամ, բայց ակադեմիական ազատությունները մեզ մոտ, այնպիսին են, ինչպիսին ձեր երկրում»

Մայիս 14,2015 15:21

Բելառուսի պատվիրակության ներկայացուցիչ Նատալյա Բառանովան լրագրողների հետ զրույցում կարեւորեց Բելառուսի Հանրապետության անդամակցությունը Եվրոպական կրթական տարածքին: Հավելելով, որ իրենց երկրում 11-ամյա կրթություն է իրականացվում, նշեց, որ բոլոր երկրները հակված են  դրական փոփոխությունների՝ Բոլոնյան գործընթացին միանալով: «Մենք հիմա էլ հպարտանում ենք մեր ապագա ֆիզիկոսներով, մաթեմատիկոսներով, աշխարհագրագետներով, որոնք միջազգային օլիմպիադաներից մրցանակներով են վերադառնում: Բայց մի կարեւոր հանգամանք կա, եթե ուզում ենք առաջ գնալ, պետք է միմյանց փորձին ծանոթանանք, իսկ Բոլոնյան գործընթացը տալիս է այդպիսի հնարավորություն»,-ասաց տիկին Բառանովան:

Անդրադառնալով այն հարցին, որ վերապահումներ կային Բելառուսի՝ անդամակցության հետ կապված, Նատալյա Բառանովան չհամաձայնեց այն մտքի հետ, թե Նորվեգիան դեմ էր իր երկրի անդամակցությանը. «Պարզապես Նորվեգիան ցանկանում էր եւս մեկ անգամ քննարկել այդ հարցը: Դա իրենց տեսակետն է, Նորվեգիան կարծում է, որ մեզ մոտ ուսանողների  ակադեմիական ազատությունները բավարար չեն: Կոնկրետ մեզ ավելի շատ ֆինանսների հարցն է հետաքրքրքրում, եւ ուսանողների  շարժունակությունը: Բոլոնյան գործընթացը բուհերի երկկողմ համագործակցության նման հնարավորություն տալիս է: Ինչ վերաբերում է ակադեմիական ազատություններին, գուցե ոչ մոդայիկ թվամ, բայց դրանք մեզ մոտ, այնպիսին են, ինչպիսին ձեր երկրում է»,-ասաց Նատալյա Բառանովան:

Վերջում նա մաղթանք հղեց. «Ձեր երկրին բարգավաճում եմ մաղթում իմ սիրելի խոսքով՝ Ցավդ անեմ Արմենիա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031