Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է պարզեցել ապրանքային նշանների մասին օրենքը

Մայիս 14,2015 13:47

Այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հավանության արժանացան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները՝ ուղղված ապրանքային նշանների մասին օրենքի փոփոխություններին: Մասնավորապես, ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգման, ապրանքային նշանի լիցենզիայի փորձաքննության և պետական գրանցամատյանում այն գրանցելու, ապրանքային նշանի գրանցման հայտի նախնական փորձաքննության անցկացման և ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում գրանցելու ժամկետները 1 ամսվա փոխարեն դառնում են 7-10 օր:

Մեկ այլ առաջարկով ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու դեպքը նույնպես կներառվի «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված զեղչերի ցանկում, քանի որ գործնականում մինչև 25 և 25-ից 100 աշխատող ունեցող տնտեսավարող սուբյեկտները պետական տուրքերի զեղչերից օգտվելու նպատակով ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու հայտի փոխարեն ներկայացնում են ապրանքային նշանի գրանցման հայտ:

Այսուհետ ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու համար պետական տուրքերը ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում այն վճարվելու դեպքում գումարի չափը 50 տոկոսի փոխարեն կավելանա 20 տոկոսով, ինչպես սահմանված է մի շարք Եվրամիության անդամ երկրներում:

Մեկ բարեփոխում եւս. գործակալության կողմից ապրանքային նշաններին առնչվող որևէ որոշում կայացնելուց հետո հայտատուին/դիմումատուին որոշման մասին փոստով կամ էլեկտրոնային կապի միջոցներով ծանուցման համար սահմանվեց մինչև 3 աշխատանքային օր ժամկետ՝ ներկայիս 5, իսկ որոշ դեպքերում 10 աշխատանքային օրվա փոխարեն:

Վերոնշյալ առաջարկների ընդունմամբ տնտեսավարող սուբյեկտների տարեկան ծախսերը կկրճատվեն 3,3 մլրդ ՀՀ դրամի չափով, որը կազմում է ընդհանուր ծախսերի 48%-ը:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031