Պետական բյուջեից այս տարի 10 միլիարդ դրամ կհատկացվի՝ գյուղատնտեսական վարկերի ու դրանց տոկոսադրույքները սուբսիդավորելու համար: Այսօր կառավարության նիստում այս մասին հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պարզաբանելով, որ Կենտրոնական բանկը ռեսուրսների կարիք ունի:
Ըստ պարոն վարչապետի, կառավարությունը որոշում է կայացրել ԿԲ-ին 10 մլրդ դրամ հատկացնել, իսկ ԿԲ-ն իր հերթին այդ միջոցները կտա «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկին»՝ գյուղացիներին վարկեր տրամադրելու համար:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ վարկերը կտրամադրվեն դրամով, 14 տոկոս տոկոսադրույքով, որից 6 տոկոսը կսուբսիդավորի պետությունը:
Կառավարությունը գյուղատնտեսական վարկերի նպատակով այս ամիս ԿԲ-ին կհատկացնի 3 մլրդ դրամ, մնացած ֆինանսավորումը կհատկացվի մինչեւ տարեվերջ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ