«Պարտքի մարում, պարտքի մարում» վանկարկումներով «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր նախկին աշխատակիցներ կառավարության առաջ նստացույց սկսեցին: Մեծահասակ կանայք, տղամարդիկ այս պահին, որը ծնկաչոք, որը՝ նստած, որը՝ պառկած, բողոքի ակցիա են անցկացնում: Պաստառներին գրված է՝ «Նաիրիտի» վերագործարկում», «Աշխատավարձի պարտքի մարում», «Աշխատավարձի ստացումը մարդու հիմնական իրավունքն է»:
Կառավարության շենքի առջեւով անցնող քաղաքացիները կանգնում են եւ զարմացած նայում: Կառավարությունից դեռ որեւէ մեկը չի արձագանքել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ