Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. «Թյուր է կարծիքը, թե ԽՍՀՄ-ի ժամանակ կրթության մակարդակն ավելի բարձր էր»

Մայիս 14,2015 13:10

Երեւանում բացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին մասնակից ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում խոսելով այն մասին, թե որքանո՞վ է Բոլոնյան գործընթացը նպաստել Հայաստանում կրթական որակի բարձրացմանը, ասել է, որ թյուր է տպավորությունը, թե խորհրդային տարիներին կրթության մակարդակն ավելի բարձր էր:

«Մենք շատ ավելի առաջ ենք անցել, ու այստեղ մեծ է Բոլոնյան կրթական համակարգի դերը»,-կարծիք է հայտնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը: Նրա ձեւակերպմամբ, մեր կրթական համակարգն այլեւս դարձել է ավելի ճկուն, այն պահպանել է նաեւ նախկին կրթահամակարգի լավագույն բաղադրիչները: «Կախված իրավիճակից եւ ժամանակից՝ մենք շատ արագ կարողանում ենք տրանսֆորմացիայի ենթարկվել: Ու հենց Բոլոնիայի գործընթացներն են դինամիկ են դարձնում մեր գործընթացները…Մեր բարձրագույն կրթության համակարգն ավելի է մոտեցել հասարակությանը, դարձել է ավելի ընդունելի, թափանցիկ ու վերահսկելի՝ ուսանողների կրթական պահանջմունքներին համահունչ: Ուսանողն այսօր ընտրության հնարավորություն ունի… Սրանք մեծ առավելություններ են , որոնք բացակայում էին Խորհրդային Միության բարձրագույն կրթական համակարգում»,- նշել է ռեկտորի պաշտոնակատարը:

Նաեւ խոստովանել է, որ մեր կրթական համակարգում դեռեւս մի շարք խնդիրներ էլ կան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Գայանե(ԵՊՀ) says:

    ինչու եք ջնջում կամ թաքցնում մեկնաբանությունը…???
    ձեզ իրականությունը չի հեռաքրքրում…..????

  2. նունե says:

    բլոկադայի մեծ վարպետ եք…..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031