Այսօր ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Թեման՝ Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նշանակությունը Հայաստանի համար:
Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: