Այսօր ՝ մայիսի 14-ին , Երեւանում բացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի ժամանակ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարները քվեարկեցին Բելառուսի Հանրապետության՝ Բոլոնիայի գործընթացի անդամ դառնալու հարցը: Այս համատեքստում նրանք կարեւորեցին «ճանապարհային քարտեզի» կոմյունիկեն:
Տարբեր երկրների ներկայացուցիչներ մտահոգություն հայտնեցին՝ արդյոք Բելառուսը պատրաստ է կատարել այն պարտավորությունները, որ սպասվում են անդամակցությունից հետո, որոշ տարակույսներ էլ հայտնվեցին կապված Բելառուսի՝ «ճանապարհային քարտեզին» հետեւելու վերաբերյալ:
Չնայած սրան, նախարարները հիմնականում կողմ էին, ուղղակի բոլորը պնդում էին, որ Բելառուսը պետք է հետեւի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների դրույթներին եւ ճանապարհային քարտեզին, նրանք հայտարարեցին, որ խստորեն հետեւելու են, թե ինչպես է Բելառուսը կատարելու բոլոր պահանջները անդամակցությունից հետո:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կոչ արեց հիմնվել քննարկումների վրա եւ որոշում կայացնել: Ի վերջո Բելառուսի Հանրապետությունը դարձավ Եվրոպական կրթական տարածքի 48-րդ անդամը: Դեմ էր միայն Նորվեգիան:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ