Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես են ավտոտեսուչներն արձագանքում Վլադիմիր Գասպարյանի խախտումներին. Shamshyan.com

Մայիս 14,2015 12:44

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Mercedes Gelenvagen մակնիշի ավտոմեքենա է վարում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետը:

«Ազգայինով ասած՝ յաշիկ»,- ավելացրեց նա: Նշեց, որ մեքենաներ սիրում է, աշխատանքի մեջ էլ իր անձնական ավտոմեքենայից է օգտվում, բայց վարորդն է վարում: Վլադիմիր Գասպարյանը չէր հիշում, թե մեքենան որ թվականի արտադրության է, միայն նշեց, որ մոտ 6 տարի առաջ է ձեռք բերել: Հարցին, թե ինչ գնով է այն ձեռք բերել, արձագանքեց. «Արժեքը չեմ կարող հիշել, որովհետեւ հաճախ մեքենաների փոխանակում եմ անում` հինը՝ նորով»:

Դիտարկմանը, թե միայն այդ ավտոմեքենան ունի՞, թե՞ սիրում է ավտոմեքենաների հավաքածու ունենալ, ասաց. «Միայն այս մեկն է: Բայց, չէ, հավաքածու ունեմ, իմ ավտոմեքենայի հետեւից մի քանի մեքենա է գալիս»: Իսկ հարցին, թե պատահե՞լ է, որ խախտման համար ավտոտեսուչներն իր մեքենան կանգնեցնեն, ասաց. «Երբեք: Բայց դա չի նշանակում, որ ես խախտումներ չեմ անում»:

Դիտարկմանը, թե դա ճի՞շտ է համարում, ավելացրեց. «Նորմալ է: Համոզված եմ , որ ձեզ էլ են հաճախ կանգնեցնում եւ ներում: Ներողամտությունը եւս դաստիարակման մեթոդ է: Օրինակ, օրեր են լինում, երբ մենք Ճանապարհային ոստիկանությանը հրահանգավորում ենք, որ մարդկանց չտուգանեն: Հորդորում ենք բացատրել իրենց սխալը եւ ճանապարհել»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Manvel says:

    Հարգելի ոստիկանապետ. Խնդրում եմ ներեք բոլոր վարորդներին տարվա մեջ մեկ օր . իրենց ծննդյան օրը. թող դա լինի ճանապարհային ոստիկանության նվերը վարորդներին

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031