Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. «Հայաստանին սպասվում է մոմի տակ ապրելու հեռանկարը» (տեսանյութ)

Մայիս 14,2015 12:39

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դամոկլյան սուրի պես կախված է մեր՝ սպառողներիս վզին»,- մայիսի 14-ին մայիսի 14-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ հասարակությունը պետք է ինքնակազմակերպվի եւ փորձի փաստարկներ ներկայացնել: Արմեն Պողոսյանը հայտարարեց, որ պարադոքս է համարում, երբ Ռուսաստանը հայտարարեց, թե իջեցնում է գազի գինը, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը ցանկանում են բարձրացնել. «Բայց հոսանքը գազից է ստացվում, չէ՞, բայց միեւնույն ժամանակ հոսանքի գինը թանկանում է: Մենք, իհարկե՛, լավ պատկերացնում ենք, որ միայն գազից չի ստացվում. գազից ստացվում է 30-35 տոկոսը»:

Արմեն Պողոսյանը համարում է, որ ստեղծված իրավիճակը ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունք է. «Հայաստանը աշխարհում այն եզակի երկրներից է, որն ունի կենցաղային լեզվով ասված էներգիայի ավելցուկ, իսկ գրական լեզվով՝ չծանրաբեռնված հզորություններ: Հայաստանն ունի մոտ 1/3-ի չափ կամ ավելի հնարավորություն ավելացնելու էներգիայի արտադրությունը՝ չծանրաբեռնված հզորությունների հաշվին: Հայաստանը եզակիներից է, որ այդ ավելցուկը միշտ ունեցել է եւ այսօր էլ ներուժ ունի, իսկ աշխարհում պետությունների միջեւ լարվածությունները նավթածխաջրածինների պատճառով է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նրա կանխատեսմամբ՝ Հայաստանին սպասվում է մոմի տակ ապրելու հեռանկարը. «Քանի որ ատոմակայանի աշխատելու ժամանակը մենք երկարաձգում ենք, իսկ նորի շինարարությունը պետք է սկսվի 2016-ին ավարտվի 2026-ին, այդ ժամանակ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կլինի: Մեր պետությունը ռացիոնալ մոտեցում չի ցուցաբերում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031