Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները պաստառներով եկել են, որ ժամը 1-ին նստացույցը սկսեն (Տեսանյութ)

Մայիս 14,2015 12:36

Այսօր առավոտվանից «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները պաստառներով պատրաստված եկել են՝ կառավարության առաջ երկօրյա նստացույցի:
Առայժմ կառավարությունից նաիրիտցիների մտադրությանը որեւէ մեկը չի արձագանքել: Նրանց բողոքի ակցիան հսկում են ոստիկանները, որոնք չեն թույլատրում ակցիայի որեւէ մասնակցի մոտենալ կառավարության շենքին:

Անդրադառնալով Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի երեկվա հայտարարությանը, թե Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով «Նաիրիտում» կատարված ուսումնասիրությունները, որոնց նպատակն էր պարզելու՝ նպատակահարմա՞ր է գործարանը վերագործարկել, թե՝ ոչ, նախարարն ասել էր, որ մասնագետները բացասական եզրակացության են եկել, նաիրիտցիների բողոքի ակցիան համակարգող Անուշ Հարությունյանն ասաց, որ գործարանը «շատ էլ լավ կարող է աշխատել»: Նրա խոսքերով, մութ ու ցուրտ տարիներին կարողացել են այն աշխատեցնել, սակայն, երբ հիմա իշխանությունները պարբերաբար խոսում են «փայլուն ապագայի մասին» հնարավոր չէ՞:

«Ես ութ տարի աշխատում եմ «Նաիրիտ» գործարանում» եւ կարող եմ ասել, որ եթե ուզեն, գործարանը կաշխատեցնեն»:

Նաիրիտցիները որոշել են նստացույցը սկսել ժամը 13-ին, մինչ այդ կսպասեն կառավարության արձագանքին: Նրանց պահանջն է, որպեսզի, ոչ թե ամեն ամիս բողոքի ակցիաներ անելով մեկ ամսվա աշխատավարձը պոկեն, այլ կառավարությունը հստակ ժամանակացույց սահմանի եւ ամեն ամիս պարտք աշխատավարձերը վճարի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031