Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ բրենդներ են նախընտրում ՀՀԿ-ական կին պատգամավորները. «Չորրորդ իշխանություն

Մայիս 14,2015 12:19

Կարինե Աճեմյանի փոխանցմամբ՝ ինքը նախընտրում է օգտվել միջին գին ունեցող բրենդային խանութներից, ինչպիսին են, օրինակ, Max Mara-ն կամ Zara-ն։ Աճեմյանը միեւնույն ժամանակ հավելեց, որ շատ բարձր գնով զգեստներ չի հագնում եւ գնումներ մեծ մասամբ կատարում է արտասահմանից։

Պատգամավորը հիշեց, որ օրինակ վերջին գնումը կատարել է Փարիզում՝ գնելով բաճկոն Massimo Dutti հավաքածուից:

Մեկ այլ պատգամավոր՝ Արփինե Հովհաննիսյանը, նույնպես նախընտրում է կրել դասական ոճի հագուստներ, դրանք կարողանում է համատեղել առանձին աքսեսուարների հետ եւ ստանալ նորաոճ լուծումներ։ Պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց, որ սիրում է դեղինի, կապույտի եւ մանուշակագույնի երանգները, սակայն չի առաջնորդվում կոնկրետ բրենդի նախապատվությամբ։ Արփինե Հովհաննիսյանը նշեց Michael Kors, Armani բրենդները, որոնցից, իր խոսքով, հաճախ օգտվում է։

Պատգամավորն անկեղծացավ, որ առավելապես գնումներ կատարում է Հայաստանում, նրան հաճախ կարելի է տեսնել հայաստանյան առեւտրի կենտրոններում։

Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր՝ Ռուզան Մուրադյանն էլ, խոսելով ոճի ու նորաձեւության մասին, ընդգծեց, որ իր զգեստապահարանում առկա են բոլոր գույները, սակայն առավելապես նախընտրում է սպիտակ գույնը, խուսափում սեւից։ Մասնագիտությամբ մանկավարժ պատգամավորը նախընտրում է օգտվել Casper, Zara եւ Calvin Klein բրենդներից:

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031