Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցին ընկերների հետ գիշերը փորձել է առեւանգել իր նախկին կնոջը

Մայիս 14,2015 11:49

Վանաձոր քաղաքի բնակիչ,1978թ. ծնված Գարեգին Էմինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես համաձայնության գալով Վանաձորի բնակիչներ, 1986թ. ծնված Գարիկ Ղուկասյանի եւ 1968թ. ծնված Սիսակ Հովակիմյանի հետ, 2014թ. հուլիսի լույս 8-ի գիշերը ժամը 04.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այրում քաղաքում բռնություն գործադրելու միջոցով փորձել է առեւանգել իր նախկին կնոջը, 1990թ. ծնված Ռ. Ս.-ին:

Դա կատարել են կնոջը տուն վերադարձնելու նպատակով, սակայն հանդիպելով վերջինիս, նրա մոր եւ հարեւանուհու դիմադրությանը, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել եւ դիմել են փախուստի:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ երեքին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Մարդուն առեւանգելու փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սույն քրեական գործով դատաքննությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կմեկնարկի այսօր՝ մայիսի 14-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031