Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են միշտ ներում Սուրիկ Խաչատրյանին. «Ժողովուրդ»

Մայիս 14,2015 11:47

ՀՀ ղեկավարության վերաբերմունքը Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ պատահական չէ եւ իր «հիմնավոր» պատճառներն ունի։ Ի վերջո, նույն այդ Սուրիկ Խաչատրյանն այն մարդկանցից մեկն է, ում շնորհիվ այսօր իշխանություն ունեն այն մարդիկ, ովքեր պետք է որոշեն նրա հետագա ճակատագիրը։

Վերջին ԱԺ ընտրություններում, որոնք տեղի ունեցան 2012 թ.-ի մայիսի 6-ին, ՀՀԿ-ն ամենամեծ առավելությամբ «հաղթել» է հենց Սյունիքի մարզում, որտեղ այդ կուսակցության օգտին գրված ձայները կազմել են ընդհանուրի 59,5 տոկոսը։ Իրավիճակը առավել պատկերավոր դարձնելու համար ներկայացնենք 2012-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի ստացած ձայները, ըստ մարզերի.

Արագածոտն             44,7 %

Արարատ                  51,7%

Արմավիր                  46,3 %

Գեղարքունիք          45,5 %

Լոռի                           50,2 %

Կոտայք                     33,8 %

Շիրակ                       35,3 %

Սյունիք                     59,5 %

Վայոց Զոր                47 %

Տավուշ                       48,4 %

Այնպես որ, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են՝ Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կլանին պահպանելու համար, քանի որ հակառակ դեպքում դա կնշանակի իրենք իրենց կերակրող ձեռքը կտրում են։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Լիսկան և Սաշիկը ախպերներ են:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031