Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «Սրանից ավելի վատ չի կարող լինել». «Ժողովուրդ»

Մայիս 14,2015 11:33

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ համայնքների խոշորացման ծրագրի իրականացման արդյունքում որեւէ գյուղ չի «փակվելու»:

– Քաղաքական որոշ ուժեր հայտարարում են, որ բոլորի համար անհասկանալի է, թե, ի վերջո, ինչ է լինելու այդ օրը ու դրանից հետո, նշվում է, թե գյուղացիների համար եւս անհասկանալի է ստեղծված իրավիճակը։

– Անհասկանալի որեւէ բան ես այստեղ չեմ տեսնում, գյուղացին ասելու է այո կամ ոչ, դա սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, որտեղ նշված է նաեւ, որ այդ հանրաքվեն խորհրդատվական նշանակություն ունի։ Սա մեզ համար շատ կարեւոր իրադարձություն է, ու մենք պետք է այնպես անենք, որ գյուղացին հասկանա, թե իրականում ինչի համար է ինքն այդ քայլին գնում եւ ինչի համար է դա իրեն պետք։ Իսկ ես կարծում եմ, որ այս ընթացքում գյուղացու հետ հանդիպելով, նրա հետ զրուցելով՝ հասկանալի է դարձել, որ ինքը եւս դա ուզում է։ Ես շրջել եմ համայնքներով, բացատրել ու այնտեղ հասկացել են, թե ինչի համար է իրենց պետք համայնքների խոշորացումը։ Մենք նաեւ կարողանում ենք միջազգային կազմակերպություններից գումարներ բերել՝ այնտեղ դպրոցներ, մանկապարտեզներ ու ճանապարհներ կառուցելու համար։ Իսկ իմ հանդիպումներից հետո ես միայն դրական դիրքորոշում եմ տեսել։ Մեր մասնագետներն են այնտեղ եղել, մասնագիտական ձեւով ներկայացրել իրավիճակը, մեզ մոտ ամենօրյա աշխատանքներ են տարվել, ինչի համար էլ կարողացել ենք ներկայացնել, թե մենք ինչ ենք ցանկանում անել:

– Այնուամենայնիվ տեսակետ կա, որ այս ծրագրի իրականացման համար ՀՀ-ն միջազգային կառույցներից մեծ գումարներ է ստացել, եւ դրա դիմաց պարտավոր է իրականացնել այս ծրագիրը՝ զոհաբերելով գյուղերը, գնալով անգամ դրանց մի մասի «փակմանը»։

– Մենք գյուղ չենք փակում, այլ գյուղերը զարգացնում ենք։ 866 գյուղական համայնքներ ունենք, որոնցից որոշ մասը կմնա որպես բնակավայր, իսկ որոշներն էլ կմնան համայնք, գյուղերը մնալու են, դպրոցներն ու մյուս հաստատությունները զարգանալու են։ Սրանից ավելի վատ չի կարող լինել, Դուք գյուղեր գնացեք ու զրուցեք գյուղացու հետ, տեղեկացեք գյուղացու հոգսերի մասին, ու կտեսնենք, թե որն է վատը՝ մեր առաջարկածը, թե այս իրավիճակը։ Եթե ինչ-որ այլ առաջարկություններ կան, ապա մենք կարող ենք իրենց հետ հանդիպել, զրուցել, քննարկել։ Ամբողջ աշխարհն է գնում խոշորացման, մենք շատ երկար տարիներ է ուսումնասիրում ենք այս ծրագիրը, ժամանակն է, որ դեպի առաջ քայլ անենք։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031