Այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանում բացվեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովը եւ Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումը: Նախատեսված են երկկողմ հանդիպումներ, Բոլոնիայի հետամուտ խմբի նիստ: Գագաթաժողովը բացեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանի կրթական համակարգի համար կարեւոր ձեռքբերումներից է Բոլոնյան քարտուղարության ստանձնումը, եվրոպական կրթահամակարգի փորձառությունը կիսելու եւ Հայաստանի այդ տարածքին՝ լավագույնս ինտեգրվելու հնարավորություն է: «Հայ ժողովուրդն առանձնակի ակնածանք ունի կրթության նկատմամբ, եւ միակ բանը, որ անկողոպտելի է, գիտելիքն է եւ մշակութային ժառանգությունը»,-ասաց ՀՀ նախագահը, ապա փաստեց, որ անգամ հայոց ցեղասպանության ծանր օրերին հայ մարդը գրքեր է փրկել:
ՀՀ նախագահը հավելեց, որ 2015-ը հայ ժողովրդի համար յուրահատուկ տարի է, քանի որ ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցը:
Միջոցառումը հագեցած է լինելու, նախատեսված են Լիտվայի, Իսլանդիայի կրթության նախարարների, ԵՄ հանձնակատարի եւ այլոց ելույթները:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ