Լրագրող, քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանի՝ ոստիկանության Կենտրոնի բաժնում տված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Գայանե Առուստամյանը հաղորդում էր ներկայացրել, որ ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառվել է բռնություն։
ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրգործ եւ կատարվում է նախաքննություն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում