Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայի Սենատը մերժել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող միջնորդագիրը

Մայիս 14,2015 11:02

Երեկ Իսպանիայի Սենատի լիագումար նիստի ընթացքում տեղի ունեցան լսումներ՝ Հայոց Ցեղասպանության թեմայով։ Բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող բանախոսները համակարծիք էին, որ տեղի ունեցածը մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից է և որ յուրաքանչյուրը կիսում է հայ ժողովրդի ցավը և սգում անմեղ նահատակների կորուստը։

Իսպանիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումից տեղեկանում ենք, որ քվեարկության է դրվել միջնորդագիր՝ ուղղված Իսպանիայի կառավարությանը, որում կոչ էր արվում հստակ քայլեր ձեռնարկել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում։ Այդուհանդերձ, իշխող Ժողովրդական կուսակցություն խմբակցությունը (Grupo Parlamentario Popular, GPP), որը Սենատում մեծամասնություն է կազմում, հայտարարեց, որ քվեարկելու է դեմ և միջնորդագիրը մերժվեց։

Նշենք, որ թուրքական «Anadolu» գործակալությունն էլ հաղորդել է, թե միջնորդագրին կողմ է քվեարկել 14 պատգամավոր, դեմ` 130 պատգամավոր: Ձեռնպահ է մնացել 68 պատգամավոր: Օրինագծին կողմ են քվեարկել բասկերը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031