Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մայիլյան. «Բեմ դուրս գալը ես համարում եմ օդապարիկով թռիչք»

Մայիս 14,2015 10:34

Գաֆեսճյան արվեստի կենտրոնը երեկ մարդաշատ էր. բոլորը հավաքվել էին ունկնդրելու հոյակերտ կոլորատուր արիաներ բարոկկո շրջանից մինչ ժամանակակիցը:

Համերգի սկզբում իր բացման խոսքով հանդես եկավ կազմակերպիչ Աննա Մայիլյանը. «Սիրելի հյուրեր այսօր մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի ձեզ հաճելի երեկո պարգևենք»:

Համերգի մասնակիցներ Արմինե Վարդանյանն ու Արմինե Խաչատրյանը կատարեցին Ջովանիի Բատիստա Պերգոլեզի, Ջորջ Ֆրիդրիհ Հենդելի, Վինչեցո Բելլինիի և մի շարք այլ հեղինակների արիաներ:

Համերգի նախապատրաստական աշխատանքների մասին չխոսեց Աննա Մայիլյանը, փոխարենն ասաց, որ կարևորը բեմ դուրս գալ վստահ և կատարել քո առջև դրված դժվար աշխատանքը այնպես, որ հանդիսատեսը երբեք չզգա, թե դու որքան ես տանջվել քո ելույթի համար. «Մենք բեմից ձեզ փոխանցում ենք հաճելի էմոցիաներ, ինչպես Գոհար Գասպարյանն էր ասում. «Կուկլա ջան, բերանդ բաց, երգի», մենք հենց այդպես էլ փորձում ենք անել, բեմ դուրս գալը ես համարում եմ օդապարիկով թռիչք, պիտի վայելես…»:

Hamerg 2

Համերգի ողջ ընթացքում հանդիսատեսի բուռն ծափահարությունները չէին դադարում: «Ես պարզապես խոսքեր չեմ գտնում ասելու, հոյակապ էր ամեն ինչ»,- իր տպավորությունների մասին կիսվեց հանդիսատեսներից մեկը, որն ամբողջ համերգի ընթացքում հիացած դիտում էր բոլոր ելույթները: Իսկ մյուսը կարևորեց այն հանգամանքը, որ նման համերգների շնորհիվ կոտրվում են այն կարծրատիպերը, որ օպերային երաժշտությունն ունկնդրում են քչերը. «Բավականին հաջողված էր համերգը, կարծում եմ` Աննա Մայիլյանի խումբը պատրաստ է և կարող է կոտրել այն կարծրատիպը, որ մեր օրերում օպերային երաժշտությունը ունկնդրում են քչերը, ես ավելի քան վստահ եմ, որ դա այդպես չէ, քանի որ տեսնում եմ, որ երիտասարդ սերունդը, ի դեմս Արմինե Վարդանյանի և Արմինե Խաչատրյանի, կարողանում է նոր ձևով և ճիշտ մատուցել օպերային երաժշտությունը:»

Լիլիանա ՕՍԻՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031