Հատված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ հարցազրույցից:
– Ինչո՞ւ ԵՄ-ն պետք է շարունակի հարաբերությունները, երբ Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ին, ընդհանրապես, որպես իշխանության ներկայացուցիչ, չե՞ք կարծում, որ այդ միությունը մեզ ոչինչ էլ չտվեց, սկզբում կար աննախադեպ ոգեւորություն, թե հայ արտահանողների համար մեծ շուկա է բացվում, մինչդեռ այսօր անգամ ՀՀԿ-ական գործարարներն են հայտարարում, որ ռուբլու արժեզրկումից այնպիսի վնասների առաջ են հայտնվել, որ կանգնած են արտադրությունը դադարեցնելու շեմին։
– Այդ ճգնաժամի պատճառը ԵՏՄ-ին մեր անդամակցությունը չէ, սանկցիաները կիրառվել են միայն Ռուսաստանի նկատմամբ, դա էական կապ չի կարող ունենալ մեր անդամակցությանը։ Մեր անդամակցությունը չէր նշանակում, որ կարող էին դադարեցնել կամ սկսել սանկցիաները։
Անկախ նրանից՝ գործարարը ՀՀԿ-ական է, թե ոչ, փաստ է, որ ոչ միայն ռուսական տնտեսությունն է ճգնաժամի մեջ, այլեւ եվրոպական, եւ մենք գնայինք Ռուսաստան, թե համագործակցեինք ԵՄ երկրների հետ՝ տնտեսական առումով։ Ընդհանուր ճգնաժամ է։
Կարդացեք նաև
Ես մի բան կարող եմ հստակ ասել, որ եթե սանկցիաները Ռուսաստանի ու Ռուսաստանի տնտեսության նկատմամբ շարունակվեն, ապա վստահ եմ, որ ռուսական տնտեսությունն այդ պատժամիջոցներից ավելի հզորացած դուրս կգա, որովհետեւ երբ որ պատժամիջոցները շարունակվում են, տնտեսությունը դիվերսիֆիկացվում է, համապատասխանեցվում է պատժամիջոցներին։ Պատժամիջոց կիրառողը շատ ավելի վատ իրավիճակում է հայտնվում, քան պատժվողը:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում