Հանրապետական կուսակցությունը իր շարքերից հեռացրել է Պալաչին՝ Արթուր Հարությունյանին, ինչի պատճառն այն է, որ նա չի ենթարկվել կուսակցական որոշումներին և առաջադրվել է Աբովյանի քաղաքապետի թեկնածու:
Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն Աբովյանում որոշում է կայացրել պաշտպանել անկուսակցական Վահագն Գևորգյանին, որն իրականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորյալն է: Այսինքն՝ ՀՀԿ-ն որոշում է կայացրել սատարել Ծառուկյանի հովանավորյալին, Պալաչը չի ենթարկվել և հեռացվել է կուսակցությունից:
Ստեղծվում է իսկապես հետաքրքիր իրավիճակ: Մի կողմից ՀՀԿ-ն հրապարակավ պատժելով Պալաչին՝ ըստ էության ցույց է տալիս, թե ինչքան կարևոր են իր համար Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունները. և սա հիմք է տալիս կարծելու, որ Ծառուկյանի և Սերժ Սարգսյան-ՀՀԿ-ի միջև առկա են բավական կոշտ պայմանավորվածություններ առաջիկա ներիշխանական զարգացումների շուրջ:
Մյուս կողմից՝ կուսակցությունից հեռացված Պալաչի հանդեպ ՀՀԿ-ն, ըստ էության, այլևս պատասխանատվություն չի կրում, ինչը, սակայն, չի նշանակում, որ, այսպես ասած, ստվերային կարգով Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, կարող է ունենալ հանրապետական շրջանակների աջակցությունը և այդպիսով լուրջ խնդիրներ առաջացնել Ծառուկյանի թեկնածուի համար:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում