Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մտածելն անհատական գործ է

Մայիս 14,2015 10:13

Կինոռեժիսոր եւ հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանի հարցազրույցը ադրբեջանական haqqin.az կայքին առիթ է դարձել մի շարք քննադատական արձագանքների: Որքան հասկանում եմ՝ դժգոհության պատճառն այն չէ, թե ինչ է Տիգրանն ասել, այլ այն, որ նա իր մտքերը կիսել է հակառակորդ երկրի հակահայկական քարոզչամիջոցը հանդիսացող կայքի հետ: Գուցե ես էլ եմ «ազգի դավաճան», բայց դրա մեջ մեծ խնդիր չեմ տեսնում (չնայած ինքս haqqin-ին հարցազրույց չէի տա, որովհետեւ կասկածում եմ այդ լրատվամիջոցի բարեխղճության վրա): Շատ ավելի մեծ խնդիր եմ ես տեսնում «կոլեկտիվ դատապարտման» մեջ. դրանից, իմ կարծիքով, «Սովետի» հոտ է գալիս` անկախ նրանից, թե ով է հարձակման թիրախը` իշխանամետ, թե ընդդիմադիր գործիչ: Մտածելն անհատական գործընթաց է, կոլեկտիվ մտածողությանը ես չեմ հավատում:

Եթե նույն մտքերը ռեժիսորը հայտներ, ասենք, «Առավոտ» թերթին (ինչը արել է եւ կանի), ապա ոչ մի խնդիր չէր լինի` այնպես չէ՞: «Առավոտի» հարցազրույցը թարգմանվում է ռուսերեն եւ անգլերեն ու դրվում է մեր կայքում` դրա մեջ էլ ոչ մի արտառոց բան չկա: Եվ այդ հարցազրույցը կարող են կարդալ ադրբեջանցիները եւ «ուրախանալ»: Ժամանակակից տեղեկատվական հասարակությունում որեւէ բան թաքցնել կամ «արգելափակել» հնարավոր չէ: Եթե խնդիրը «ադրբեջանցիներին չուրախացնելն» է, ապա մեր արատների մասին մենք պետք է խոսենք բացառապես խոհանոցներում:

Ուրիշ հարց, որ ես առանձին իմաստ չեմ տեսնում նաեւ «ընդդիմադիր մանտրաների» անվերջանալի, 20 տարի տեւող կրկնության մեջ: Ժամանակն է, որ մեր ընդդիմադիրները մի քիչ ավելի խորը վերլուծեն մեր խնդիրները, հասնեն դրանց, այսպես ասած, «ներքին շերտերին»: Որտեղ են ընդդիմադիր բանաձեւերը կրկնվում` հայկական, ադրբեջանական, թե ֆրանսիական մամուլում՝ այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում, կրկնեմ՝ էական չէ: Համաձայն չեմ Տիգրանի հետ, որ «հոկտեմբերի 27-ի» ահաբեկչությունը ինչ-որ բեկումնային սահմանագիծ էր` դրանից առաջ էլ եղել են պատվիրված եւ չբացահայտված սպանություններ, կեղծված ընտրություններ եւ ուժայինների «անհամաչափ» բռնություններ:

Համաձայն չեմ նաեւ, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է` «տիրանիա», թեեւ պարզ է, որ ժողովրդավարություն էլ չի: Պատկերացրեք, ադրբեջանցի ռեժիսորը (այդ երկրում ապրող) հարցազրույց տար հայաստանյան որեւէ կայքի եւ ասեր, որ Ադրբեջանի իշխանությունները գող-ավազակ են, որ այդտեղ մի քանի տասնյակ հասարակական գործիչներ եւ լրագրողներ անազատության մեջ են, իսկ նավթից ստացված եկամուտները հարստացնում են ոչ թե հասարակ ժողովրդին, այլ իշխանամերձ օլիգարխներին: Չեք կասկածում, չէ՞, որ դա հենց այդպես է: Ադրբեջանում այդպիսի ռեժիսորի դեմ արշավը մի քանի «դատապարտող» հոդվածներով կամ գրառումներով չէր սահմանափակվի. շատ հավանական է, որ նման բաներ ասողին ձերբակալեին որպես Հայաստանի լրտես: Ահա թե ինչով է բռնապետությունը տարբերվում ոչ բռնապետությունից:

Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան says:

    1. Բռնապետության տարբեր աստիճաններ կան, ինչպես ,ասենք հիվանդության:
    Եթե ասենք մի քանի աստիճան հիվանդություն զարգացած է, ինչ է հիվանդ չէ?:
    2.նույն մանտրան դու ք եք կրկնում- թե ընդդիույթւոնը նույն մանտրան է կրկնում:
    3.ԻՆչու դուք հարցազրույց չէի տա, որտև Բարեխղճության մեջ եոք մեղադրում;: բա որ նույն ն էլ Ձեզ են ասում, դուք կսում եք չքմեղանալ ու հեգնել այդ ասող ասրկացն:
    /կրկնակի ստանդատրները դուք չեք կիրառում, հանգիստ եղեք/
    4.հակտոմբերի 27-ը անհամաեմմտաելի է, որտև տենց մասշատվի պետական գործիքչների նկատմամբ երևբ են կիրառեք ահաբեկամն ու սպասնույթա :Մյասնիկյանը,? Խանջյանը – միգուցե:
    Ներ ժամանկեներում- երբեք:
    Համեմամտությունները Ձեր առնվազն քիչ հիմնավորված են:

  2. Հրանտ says:

    Իսկ ես շատ ուրախ եմ, որ գոնե որոշ առանձին դեպքերում, մեր ազգակիցները անկախ իրենց կուսակցական, տարիքային, կամ այլ խմբային պատկանելությունից՝ ցուցաբերում են ՄԻԱՍՆԱԿԱՆ մոտեցում և համակարծություն: Այդպես եղավ և Հիմնադիր խորհրդարանի տխրահռչակ հեղափոխության ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՕՐՎԱ հետ կապված: Նորմալ հայ մարդը երբեք մտքով չի անցկացնի այդ օրը ինչ-ինչ պատճառներով ակցիա անի: Բայց նրանց միտքը չփոխվեց նաև այն բանից հետո երբ նրանց ՈՉ ԵՐԿԻՄԱՍՏ ասվեց, որ դրանով վնասում են ազգային շահերին և ջուր լցնում մեր թշնամու ջրաղացին…. ստիպված եղան այդ մարգինալ էլեմենտներին մի քանի օրով մեկուսացնել, այլ կերպ չուզեցան հասկանալ:
    Հիմա էլ ինչ որ մեկը որոշել է թշնամուն ինտերվյու տալ և նրա հետ ԿԻՍՎԵԼ մեր դարդերով: Իմ համար ԶԱՐՄԱՆԱԼԻ չէ, որ այդպիսի բան արել է հենց նույն՝ ՀԽ-ի անդամը, քանի որ դա ևս մեկ անգամ ամրապնդում է իմ անձնական կարծիքը այդ կասկածելի կառույցի մասին:
    Բայց նաև ԲՈԼՈՐՈՎԻՆ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ այն, որ նորմալ մարդիկ, իսկ դրանք մեծամասնություն են` չեն ընդունում այդ քայլը և քննադատում են այն: Տո շատ էլ լավ են անում…
    P.S. Որ իմանամ` ինչ որ մեկը իմացել ու խոպանից ետ է եկել, որ սրա բերանը ջարդի.., նույնպես ըմբռնումով կմոտենամ…

  3. Հ.Շ. says:

    Շատ ներողամիտ եղէք, Պարոն Աբրահամյան, ընդհանրապէս ես դրականօրէն եմ գնահատում ձեր յօդուածները, սակայն այս պարագային, թոյլ տուէք որ ասեմ՝ այս խնդրում, «սովետի հոտ է գալիս» ձեր արտայայտած մտքերից եւ կեցուածքից, եւ ոչ թէ նիւթի առարկայ հասարակական արդարացի ընդվզումից:

    Իսկ գոնէ այդ մէկ հոտը, «դրսեցին» աւելի ատակ է նկատելու, քան թէ անոնք որոնց գիթը, այդ հին օրերից, շատ է վարժուել անոր…

    Արդարեւ, որպէս լրատուական լուրջ գործակալութեան պատասխանատու, թերեւս պէտք է այլեւս տեղեակ լինէք թէ սովետի ժամանակ քարոզուած «ժողովուրդների եղբայրութեան» անհեթեթ դաւանանքը ոչ եւս է, շատոնց է ի վեր… Նամանաւանդ ՝ հայերի եւ թուրքերի միջեւ: (Վստահաբար լսել էք Շիրազի խօսքերը՝ «Հայաստանից քեզ պոկողը, Հայաստանի եղբայրը չէ…» Երեւի կային ոմանք, որոնք չէին խաբուած սովետի վերոյիշեալ դաւանանքով…)

    Իսկ եթէ «հակասութեան ոգին» կարող է երբեմն օգտակար լինել մտաւորական մակարդակին համար, կարող է նաեւ երբեմն լինել ամբողջովին անտեղի, եւ զուր:

    Ի՞նչ իմաստ, օգուտ կամ նպատակ կարող է ունենալ Խզմալյանի արարքը…

    Ի՞նչ ազդեցութիւն, բացի մի հատից (ազերիներով հետաքրքրուած իսկ չեմ այստեղ)՝ ցասում, պժգանք, զզուանք եւ ցաւ պատճառել հայերի մասսայան մեծամասնութեան, աշխարհի ամէն կողմ:

    Եւ ի՞նչ է արդեօք օգուտը, ներազգային այդ ազդեցութեան… Սթափեցնել հայերի՞ն: Ճիշտ հակառակը:

    Խզմալյան եւ իր նման ափ մը զզուելի էակները փաստում են հիմնականօրէն երկու բան միայն՝

    ա. նկատի ունենալով թէ ինչպիսի ազատութեամբ են կատարում իրենց ծայրահեղ պոռթկումները, իրենք իսկ ապացոյցն են՝ թէ Հայաստանում վիճակը այն չի, ինչ որ իրենք ասում են:

    բ. անոնք լաւապէս հասկացնում են հայերի մեծամասնութեան որ, եթէ անոնց նմաններն են այժմու իշխանութեան այլընտրանքը, ուրեմն լայնօրէն նախընտրելի է ունենալ ու պահել այժմու իշխանութիւնը:

    Իսկ եթէ մարդ, դիմացից, անոնց ծայրահեղական ոճը, պժգալի մօտեցումը եւ անմիտ խօսելակերպը իւրացնէր, ապա ունենալու էր հետեւեալ պոռթկումը՝ տեսնելով այդ տեսակի իբրեւ թէ «հայեր», երեւի իսկական բռնատիրութիւնը բաղձալի է, հայութեան համար…

    Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org/

  4. Գալուստ Ենոքյան says:

    «Հիմա էլ ինչ որ մեկը որոշել է թշնամուն ինտերվյու տալ և նրա հետ ԿԻՍՎԵԼ մեր դարդերով: Իմ համար ԶԱՐՄԱՆԱԼԻ չէ, որ այդպիսի բան արել է հենց նույն՝ ՀԽ-ի անդամը, քանի որ դա ևս մեկ անգամ ամրապնդում է իմ անձնական կարծիքը այդ կասկածելի կառույցի մասին:»

    Պարոն Պապիկյան, իսկ որ երկրի անօրինական ընտրված նախագահը, որ թշնամի երկրի կոմսոմոլի ներկայացուցիչ է կասկած չի առաջացնում ձեր երկրի նախագահական «կառույցի» մասին…
    Այն որ դուք հայ ժողովրդին շփոթում եք ոհմակային բնազդով օժտված ուրիշ ցեղախմբերի հետ , միայն խոսում է այն մասին թե դուք ինքներդ ում էք ներկայացնում: Իհարկե սովետը, ստալինը ոհմակային բնզդներ սրսկեց մեր ժողովրդի որոշ հատվածի վրա, սակայն Հայ ԱՆՀԱՏԸ գիտի մտածել եվ ինքը որոշի թե որն է ճիշտը, էնպես որ «մեր ազգակիցները անկախ իրենց կուսակցական, տարիքային, կամ այլ խմբային պատկանելությունից՝ ցուցաբերում են ՄԻԱՍՆԱԿԱՆ մոտեցում և համակարծություն» երեվի Պրավդա թերթից պոկած հերթական պրոպագանդան է…

    • Հրանտ Պապիկյան says:

      Գալուստ, ասեմ որ դու էլ ես գնալով ամրապնդում իմ անձնական կարծիքը քո մասին…
      Հիմա վերջը թուրքին ինտերվյու տալը ճիշտ ա՞, թե՞ ճիշտ չի, ՛՛հայ անհատ՛՛ ջան))))

      • Գալուստ Ենոքյան says:

        Հրանտ չեմ կարծում որ իմ կարծիքը քեզ որեվե բան կտա, այնու ամենայնիվ ինձ համար ազգությունը որոշիչ չէշ Եղեձռնի տարիներին բավական թվով թուրքեր հայ մանուկների են փրկել, նույնիսկ երիտթուրհերի Սիրիայի շրջանի ղեկավարը մարդկանց վերադարձրել է իրենց տները… չնայած իրենց ցեղախմբաին գիտակցությանը, մեջները մարդ եղել են…իսկ Սուրիկ Խաչատրյանները ինձ համար ավելի ատելի են, բոլոր նրանք որոնք հասարակ հայ մարդուն ծնկի են բերել այսօր…կներես եթե որեվե ձեվով քո կարծիքին դեմ եմ դուրս գալիս…վախեցիր հայերեն խոսող,ազգանուն կրող ու իր հայությամբ երդվող «թուրքից»…

  5. Աբո says:

    Խզմալյանը հասկանում է, եթե նա հարցազրույց է տալիս «Առավոտին»՝ դա կարդում է մի երկու հազար մարդ,իսկ այս դեպքում մի երկու հարյուր հազար , ահա նրա նպատակը:
    Իհարկե այդ ամենի մասին՝ ինչ ինքը ասեց և մենք գիտենք, և ազրբեջանցիները:Գոնե մի երկրի բողոքեիր,որը Հայաստանից ավելի ազատ և դեմոկրատական է 🙂
    Ես դեմ չեմ, որ հայ և ազրբեջանցի հասարակական գործիչները, արվեստագետները շփվեն և առաջարկեն լուծումներ թե ինչպես պետք է դաթարեցնել Հայ-ազրբեջանական հակամարտությանը :Խզմալյանի հարցազրույցում առաջարկներ չկան՝ միայն բողոք է:
    Մի մարդ էլ՝ կնոջը և երեխաերին վերցրել գնացել էր ազրբըջան և բողոքում էր,որ ջրաչափեր են տեղադրում Հայաստանում,դրա համար էլ փախել է 🙂

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031