Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հոգնած հյուպատոսը

Մայիս 14,2015 01:09

 

hamerg1-1Մայիսի 12-ին Լոս Անջելեսի «Ուոլթ Դիսնեյ Հոլում» կայացավ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափահարություններով (շատ հաճախ՝ անպատեհ, կարծես հանդիսատեսների մի մասը տեղյակ չէր, որ սիմֆոնիկ համերգների ժամանակ տեղին չէ ստեղծագործության կեսից ծափահարելը) ողջունում էր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախմբի արհեստավարժ կատարումները:

hamerg2Հնչեցին Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի եւ Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործություններից: Հանդիսատեսներից ոմանք մի փոքր տարակուսած էին ծրագրի ընտրությունից. «Շոստակովիչ Լոս-Անջելեսի սիմֆոնիկի կատարմամբ էլ կարող էինք լսել, ավելի ճիշտ կլիներ միայն հայ կոմպոզիտորներ լինեին, դա ավելի կհամապատասխաներ համերգի «Հիշողություն» խորագրին»:

Սակայն առավել տարակուսելին համերգի ընթացքում Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Սերգեյ Սարկիսովի Մըսրա Մելիքի քունն էր: Պարոն հյուպատոսը համերգը սկսվելուց րոպեներ անց քնեց եւ արթնացավ միայն համերգի վերջում: Հավանաբար՝ շատ հոգնած էր՝ հայ համայնքի խնդիրները նրան երեւի շատ են հուզում:

hamerg3

hamerg5Ա.Հ.

Լոս-Անջելես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031