Սարգիս Հացպանյանի դասախոսությունների նոր՝ «Ինչո՞ւ ցեղասպանություն» խորագրով շարքում ներկայացված է 1889թ. Սալոնիկում ստեղծված երիտթուրքերի կազմակերպության ծագումով հրեա հիմնադիրների գործունեության մասին:
1889թ. Սալոնիկում ստեղծված երիտթուրքերի կազմակերպության հիմնադիրները, բացառությամբ մի քանի հոգու, հիմնականում ծագումով հրեաներ էին: Ջոն Կիրակոսյանն իր «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» գրքում իրավացիորեն գրում է, որ երիտթուրքերի պատմությունը ծպտյալ հրեաների՝ դոնմեների պատմություն է: Երիտթուրքական կազմակերպության հրեաները իսլամ ընդունելով հանդերձ՝ մովսեսականության գաղտնի հետևորդներ էին հանդիսանում, ցուցադրաբար փոխել էին իրենց անուն-ազգանունները, սակայն, չգիտես ինչու, անհասկանալիորեն լծվել պանթուրքական, պանիսլամական գաղափարախոսության քարոզչությանն ու տարածմանը: Այո, շատ տարօրինակ է, բայց վերջինիս հիմնադիրները ծագումով թուրքերը չէին և ընդհանրապես մինչև 1912թ. «թուրք» բառը Օսմանյան կայսրությունում ամենավիրավորական, ամենանվաստացուցիչ խոսքն է համարվել և գրեթե չի գործածվել:
1912թ. երիտթուրքերի միանձնյա իշխանության գալով՝ իրավիճակը փոխվեց, և որոշվեց թուրքական ազգային պետության ստեղծման մտքի իրականացումը: «Միություն և առաջադիմություն»-ում միայն Էնվերն էր ուղղափառ քրիստոնյա գագաուզ թուրքի թոռ, մնացածը եղել են անխտիր մասոն, իսկ դրանց մեծամասնությունը ծագումով հրեա կամ էլ կիսահրեա (Թալեաթ, Ջեմալ, Ջավիդ, Բեհաեդին Շաքիր, դոկտոր Նազըմ և այլք): Նրանց մի մասին զգետնեցին հայ վրիժառուները, իսկ Ջավիդին և Նազըմին երևի թե ճակատագրի հեգնանքով 1926թ. կախաղան բարձրացրեցին դոկտոր Նազըմի ազգական՝ Մուստաֆա Քեմալի (Աթաթուրքի) հրամանով, իբրև թե Զմյուռնիայում իր դեմ մահափորձի կազմակերպիչներ հանդիսանալու պատրվակով: Մինչդեռ նրանք գրպանել էին հայերից խլած ոսկին, ինչը նրանց երբեք չներեց Աթաթուրքը: Թալեաթն իր ձեռքով գրի առած հուշերում խոստովանել է, որ 1 մլն 150 հազար հայ է ոչնչացվել: Մեր պատմության էջերը թերթելիս ամենուրեք հանդիպում ենք Իսրայել Լազարեւիչ Հելֆանդ՝ Ալեքսանդր Պարվուս անվան, ով նաև հանրահայտ «Մենք 2 խնդիր ունենք. Ռուսաստանում՝ ցարին, Օսմանյան կայսրությունում՝ սուլթանին տապալել» թևավոր դարձած խոսքերի հեղինակն է:
1905 և 1918թթ. Բաքվում Ռոքֆելերներն ու Ռոտշիլդները կարողանում են ազգամիջյան բախումներ հրահրել, որի արդյունքում նավթարդյունաբերությունից աստիճանաբար դուրս են մղում հայերին, ովքեր տիրապետում էին դրա մոտավորապես 50%-ը:
Կարդացեք նաև
Հայ քաղաքական մտքի պատմությունից
1885թ. Վանում հիմնվում է Արմենական առաջին քաղաքական կուսակցությունը, 1887-ին՝ Ժնևում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, 1890թ. Թիֆլիսում՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Հինգ տարում՝ 3 հայկական կուսակցություն, իսկ 30 տարի անց տեղի է ունենում «խնամքով» ծրագրված ցեղասպանությունը: Այս 3 կուսակցությունից ամենահեռատեսն ու իրատեսը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն էր, որն իշխանությունների կողմից անխնա հետապնդվում, ոչնչացվում էր: Օսմանյան Բարձր Դուռը նրա անդամներին շարունակաբար և հետևողականորեն սպանել է, կախաղան բարձրացրել, աքսորել:
1908թ. իշխանության եկած երիտթուրքերի «Ազատություն, հավասարություն, արդարություն» լոզունգին հավատ ընծայելով՝ ՀՅԴ-ն միացավ նրանց՝ սուլթանին գահընկեց անելիս և հաճախ հակադրվում էր հնչակյանների՝ «նրանցից հեռու կանգնելու» հորդորներին: Այս առիթով հայ քաղաքական մտքի ռահվիրաներից Ստեփան Սապահ-Գյուլյանը 1916թ. հրապարակած իր «Պատասխանատուները» գրքում մանրամասն գրում է, որ չի կարելի հավատալ, խաբվել երիտթուրքերին, որ նրանց իբրև թե եվրոպաներում ուսում ստացած՝ զարգացածներն ավելի վտանգավոր են, քան ինքը՝ սուլթան Աբդուլ Համիդը։ Երիտթուրքերին հաստատ տրոյական ձի էր հարկավոր և նրանք ի դեմս ՀՅԴ-ի՝ գտել էին իրենց փնտրածը:
Եվ բոլորովին պատահական չէր նաև այն փաստը, որ մասոնական տարբեր օթյակներում կային շատ հայեր, որ կուլիսներում սիրախաղերի մեջ էին այլազգի մյուս մասոնների հետ և չէին տեսնում հայ ազգի գլխին կախված՝ գնալով ահագնացող վտանգը: Մասոնական օթյակների ամենահայտնի անդամներից էին Գրիգոր Աղաթոնը, հայր և որդի Նորատունկյանները, Հ. Վարդովյանը, Տիգրան Քելեկյանը, Գրիգոր Զոհրապը և այլք: Նրանցից մի մասը եղեռնից փրկվեցին նյութական մեծ կարողություններ դիզած և երբ վայելում էին եվրոպական մայրաքաղաքների կյանքը, նրանց «եղբայր» Թալեաթի հետ նույն մասոնական օթյակի անդամներից Գրիգոր Զոհրապը Դեր-Զորի ճանապարհին գազանաբար սպանվում էր։
Երիտթուրքերի եղեռնագործությանը քաջատեղյակ էին Պրուսիայում և հաճախ իրենք էին հավաքագրում իրականացնողներին:
Ուշագրավ մի հրապարակման մասին ևս խոսեց բանախոսը՝ ցույց տալով Իսրայելի երբեմնի վարչապետ Մենախեմ Բեգինի 1985թ. տված հարցազրույցը ռուսական թերթերից մեկին, որ հետո թարգմանաբար տպագրվել էր նաև Հայաստանում այժմ իշխանությունը ներկայացնող Հայաստանի Հանրապետական կուսակցության պարբերաթերթում: Այս հարցազրույցում Իսրայելի վարչապետը տարօրինակորեն բարձրաձայնում է Լեռնային Ղարաբաղի՝ հրեաների հողը լինելու միտքը և առավել քան տարօրինակ է դրա մեր կողմից որևէ արձագանքի չարժանանալը, ինչպես թուրք գրող-հրապարակախոս Իսմաիլ Բեշիքչիի՝ բազում առիթներով Լեռնային Ղարաբաղն ու Զանգեզուրը Քուրդիստան անվանելու անհերքելի փաստը, ում մեր մայրաքաղաք հրավիրողները նրան Երևանում, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից Մայր բուհում, այն էլ առավոտից երեկո մեր հեռուստաեթերներում դիտած թուրքագետների լուռ ներկայությամբ, մեդալի են արժանացնել տալիս, և որ նախադեպը չունեցող այս անպատվությանը մինչև օրս էլ, բացառությամբ Սարգիս Հացպանյանի, որևէ թուրքագետ կամ մտավորական չի հակազդում:
Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ
Հ.Գ. Այս ամենին կրկին հաղորդակցվելուց հետո հարց է առաջանում՝ իսկ որքանո՞վ ենք մենք այսօր պաշտպանված, երբ Հայաստանի Հանրապետություն և ԼՂՀ մուտք են գործում միջազգային կառույցներից բազմաթիվ կազմակերպություններ, երբեմն էլ նույն կառույցի մի այլ խումբ միաժամանակ հայտնվում է հակառակորդի կողմում։ Ստացվում է, որ մեր գլխին կարող են դանդաղ ու նպատակասլաց կրկին սարքեն ու որ նրանք շատ էլ լավ գիտակցում են իրենց շահերը, իսկ մենք՝ ոչ, որ այսօր էլ միգուցե շարունակում է «Հայաստանն առանց հայերի» ծրագիրը, իսկ մենք՝ քնած ենք:
«Առավոտ» օրաթերթ
13.05.2015 թ.