Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թե ինչո՞ւ է մեր օրգանիզմին այդքան անհրաժեշտ օմեգա-3-ը

Մայիս 14,2015 12:00

Ովքեր հետաքրքրված են իրենց առողջության պահպանմամբ, հավանաբար լավ գիտեն, թե օմեգա-3-ը որքան կարեւոր է օրգանիզմին: Ապագա երեխայի ուղեղի եւ աչքի ցանցաթաղանթի ձեւավորման համար եւս շատ կարեւոր է այս ճարպաթթուն: Եթե հղիության ընթացքում ապագա մայրը քիչ է օգտագործում օմեգա-3, ապա հավանականությունը մեծանում է, որ երեխան ծնվելուց հետո նյարդաբանական խնդիրներ կունենա: Մաշկային շատ բորբոքային երեւույթներ, այդ թվում՝ պզուկների առաջացումը տեղի է ունենում օմեգա-3-ի բացակայության դեպքում:

Բժիշկները նշում են, որ բժշկական պրակտիկայում կան դեպքեր, երբ սուր փսորիազով տառապողները ընդամենը 1 շաբաթ մեծ չափաբաժնով ձկան յուղի բուժման կուրս են ընդունել եւ սկսել է առողջությունը բարելավվել:

Omega-3-zhirnye-kisloty

Օմեգա-3-ը բազում գործառույթներ է իրականացնում մարդու օրգանիզմում, իսկ անբավարարության դեպքում վնասվում է օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգը` առաջացնելով մի շարք հիվանդություններ: Այն կարգավորում է նյութափոխանակությունը, արյան ճնշումը, նվազեցնում է ուղեղի եւ սրտի կաթվածի հավանականությունը, բարձրացնում է դիմադրողականությունը: Ինչպես նաեւ լավացնում է ուղեղի աշխատանքը, մաքրում է մաշկը՝ դարձնում է փափուկ եւ ձիգ, մեծացնում տեստոստերոնի սինթեզը, իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, անոթները պահպանում նորմալ վիճակում, բարելավում է սրտանոթային համակարգը:

Ովքեր ցանկանում են բարելավել իրենց առողջությունը, օրական խորհուրդ է տրվում ընդունել 1-1,5 գրամ օմեգա 3:

Ճարպաթթվի լավագույն աղբյուրը համարվում է ծովային յուղոտ ձուկը (սկումբրիա, ծովատառեխ, սաղմոն, թունա, իշխան): Բացի այդ, օմեգա-3 յուղը կարելի է գտնել բուսական յուղերի՝ կտավատի, եգիպտացորենի, արեւածաղկի, ձիթապտղի մեջ, նաեւ ընկույզի, նուշի, դդմի, սպանախի եւ այլ կանաչեղենի:

Ամենաշատ օմեգա-3 պարունակում է ձկան յուղը` 100 գրամում 99.9 գ, իսկ նույնքան կտավատի սերմերը` 18,1 գ, ձողաձուկի լյարդը` 15 գ, կտավատի յուղը` 10,3 գ, ձիթապտղի յուղը` 9 գ: Կանեփի սերմերը 8,1 գ օմեգա-3 են պարունակում, իսկ ընկույզը` 6,8 գրամ:

Որպեսզի օրգանիզմը ստանա օմեգա-3 ճարպերի առավելությունները, պետք է սննդակարգում ներառել 100 գ յուղոտ ձուկ եւ սոված փորին խմել 2 թեյի գդալ սառը ճզման ենթարկած կտավատի ձեթ:

Կտավատի ձեթը պետք է առնել այնքան, որ բացելուց հետո 20 օրվա ընթացքում վերջացնեք: Այն պահում են սառնարանում եւ օրը մի քանի անգամ շիշը պետք է թափահարել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

13.05.2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031