Մայիսի 11-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում տեղի ունեցավ հայկական գինիների ցուցադրություն-համտես: Նման ցուցադրություն Նիդերլանդներում կազմակերպվում է առաջին անգամ և իրականացվել է Նիդերլանդների ԱԳՆ կողմից հովանավորվող գործարարական նախաձեռնությունների շրջանակում` Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Ծրագիրը, որը սկսել է Հայաստանում գործել 2013թ. կեսից, ներառում է փորձագիտական և արտահանման ոլորտում մասնագիտական փորձի փոխանակման գործառույթներ:
Ցուցադրություն-համտեսի ժամանակ ներկայացվեցին «Արմենիա Վայն», «365wines», «ԱրմԱս», «Մարանի», Երևանի շամպայնի գործարանի, «Տիերաս դե Արմենիա» գինիները:
ՀՀ ԱԳՆ