Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու բժշկական կենտրոնը՝ տարվա լավագույն մարզային բուժհիմնարկ

Մայիս 13,2015 22:20

Քիչ առաջ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ամենամյա «Տարվա բժիշկ» ու «Տարվա բուժհիմնարկ» «Հուսո աստղ» մրցանակաբաշխությունը: Եղել են 30 մրցանակակիրներ, «Համազգային վստահություն» խորհրդի ուսումնասիրությունների արդյունքում տարվա լավագույն մարզային բուժհիմնարկ է ճանաչվել Գյումրի բժշկական կենտրոնը:

11251288_555651791240866_3535143876530041608_n

 

Հիշեցնենք, որ նորակառույց այս բուժկենտրոնը սկսել է  գործել 2012 թվականի ապրիլի 4-ից: Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը Aravot.am-ին ասաց. «Այս մրցանակը մեր ձեռքբերումների գագաթնակետը չէ, բայց պարտավորեցնող է: Ես շնորհակալ եմ մեր բուժհաստատության անձնակազմից ու անխոս գյումրեցիներից այս մրցանակի համար»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031