Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյանը բացարձակապես չի փոշմանել

Մայիս 13,2015 19:35

«Բացարձակապես չեմ փոշմանել, ես պատրաստ եմ ցանկացած խոսքիս տակ ստորագրել»,-Aravot.am-ի հարցին՝ չե՞ք փոշմանում, որ ադրբեջանական haqqin.az կայքին հարցազրույց եք տվել, ինչը առաջացրել է հայ հասարակության մեծամասնության զայրույթը, այսպես պատասխանեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Մեր այն դիտարկմանը, արդեն իրեն ազգի դավաճան են անվանում, նշում, որ մեր կեղտոտ սպիտակեղենը հանել է դուրս և ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցրել, պարոն Խզմալյանն արձագանքեց. «Ադրբեջանական քարոզչամեքենային ջուր և արյուն լցնում են այն մարդիկ, որոնք երկիրը դարձրել են բռնապետություն և այդ մարդկանց սպասավորները»: Ազգի դավաճանի որակումների հետ կապված պարոն Խզմալյանն առանձնապես մտահոգված չէ:

Հիշեցնենք, որ հարցազրույցի ընթացքում Տիգրան Խզմալյանը, մասնավորապես, նշել էր. «Ղարաբաղյան կլանը արդեն դարձել է անբովանդակալից առասպել, որը վերածվել է օլիգարխների և գանգստերների խառնածին կլանի: ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալա-ոստիկանական բռնապետություն, և ղարաբաղցիներն այս կլանում արդեն մեծամասնություն չեն կազմում: Հակազդել դրան կարող է միայն քաղաքացիական հասարակությունը, ավելի ճիշտ` դրա այն հատվածը, որը կարող դուրս գալ կրեմլյան բռնապետության դեմ պայքարի»:

 Տիգրան Խզմալյանի մեկնաբանությունները ամբողջությամբ վաղվա տպագիր «Առավոտում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Մեռանք ասելով Խզմալյանը ՀԽ անդամ ՉԻ ու ՉԻ ԷԼ Էղե: Հերիքա սուտ բաներ գրեք:

    • Շնորհակալություն դիտողության համար: Վրիպակն արդեն ուղղվել է:

      • Հ.Շ. says:

        Կարապետ,

        ա) շփոթը շատ հասկնալի էր,
        եւ տակաւին կը մնայ շփոթ,
        նկատի ունենալով, օրինակի համար, այս՝ https://www.preparliament.com/2013/05/20/hanrahavaq_tigran_khzmalyan/ https://www.youtube.com/watch?v=aNh6mvC6Frs բ

        բ) թէ Խզմալյանը անդամ է, կամ ոչ, «Հիմնադիր Խորհրդարանին», ամէն դէպքում տարբերութիւն չկայ՝ իր խնդրոյ առարկայ խօսքերին եւ ԽՀ-ի անդամ հանդիսացող կարգ մը հռետորների խօսքերին միջեւ. նոյնիսկ անոնցմէ ոմանք յաճախ աւելի հեռու են գնում, քան թէ այս Խզմալյան կոչուածի ըսածները.

        տարբերութիւնը այն է որ ինք ուղղակի խօսեր է թուրքերի՞.

        այդ ել տարբերութիւն չի, որովհետեւ Համացանցը սահման չունի, եւ ԽՀ-ի կարգ մը անդամների նոյնատիպ – կամ աւելի ծանր – խօսքերը տարածուած են եւ անվերջ տարածվում են ամէն կողմ, համաշխարհային Համացանցում…

        չէք ուզում լրջօրէն վերատեսութեան ենթարկել ձեր մօտեցումները, լաւ… ձեր գիտնալիքն է….

        սակայն մի զարմանաք ուրեմն որ այսպիսի շեղումներ, սայթաքումներ տեղի ունենան, եւ հետզհետէ բազմանան

        կը ցաւիմ՝ շարժումին մաս կազմող (մի քանի) խելքը-գլուխը անձերին համար…

        Հ.Շ., Գանատա

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031