Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԳՆ վարչության պետը՝ Հայաստանի 50-րդ տեղում գտնվելու մասին. «Դրանք 4 տարի առաջվա արդյունքներ են»

Մայիս 13,2015 18:50

Aravot.am-ը ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության անցկացրած հետազոտության արդյունքները , ըստ որոնց Հայաստանի դպրոցական կրթության արդյունավետությամբ 50-րդն է 76 երկրների շարքում:

Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ այդ արդյունքները 4 տարվա վաղեմություն ունեն:

«Հետազոտության արդյունքները 4 տարի առաջվա «Թիմս» միջազգային վարկանիշավորման, գնահատման ստուգատեսի արդյունքում է գոյացել, եւ այդ հետազոտության համաձայն Հայաստանն իսկապես 50-րդ տեղում է եղել, տարածաշրջանում զիջում ենք միայն Թուրքիային, Վրաստանից ու Իրանից առաջ ենք, իսկ Ադրբեջանի տվյալներն ընդհանրապես չկան: 4 տարի առաջ «Թիմսի» այս միջոցառումը Հայաստանում անցկացրել ենք բավականին խիստ պայմաններում, ինչպես միասնական քննությունները: Երեխաներն իրարից օժտվելու հնարավորություն չեն ունեցել, այստեղ ստոուգատեսն անցկացվել է խիստ եւ շատ թափանցիկ: Ի դեպ, այս տարի նույնպես Հայաստանը մասնակցել է այդ վարկանիշավորմանը, որի արդյունքները կլինեն 5-6 ամիս հետո: Կարծում եմ, որ այս անգամ ավելի բարձր ցուցանիշներ կունենանք»,-հույս հայտնեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031