Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող առաջին երկիրն է, որը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը

Մայիս 13,2015 18:11

Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Յարոմիր Վեբերի հետ:

Ողջունելով հյուրին` նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել վերջինիս գագաթաժողովին մասնակցության համար` հույս հայտնելով, որ Բոլոնիայի երևանյան գագաթաժողովը ոչ միայն կարևոր կլինի գործընթացի ապագայի համար, այլ լրացուցիչ խթան կհաղորդի հայ-չեխական կրթական համագործակցությանը, որում, ըստ նախարարի, առկա է մեծ ներուժ:

Նախարարը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող առաջին երկիրն է, որը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը, որոնց թվում եղել է նաև Պրահան` 2004 թվականին: Արմեն Աշոտյանը կարևորել է Հայաստան-Չեխիա միջպետական համաձայնագրի շրջանակում բարձրագույն և հետբուհական կրթության բնագավառում իրականացվող համատեղ կրթաթոշակային ծրագրերը:

Հաշվի առնելով Չեխիայի բուհերում սովորելու հայ երիտասարդների մեծ հետաքրքրությունը` նախարարն առաջարկել է ավելացնել կրթաթոշակների թիվը: Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ Վիշեգրադյան ֆոնդն ակտիվ աշխատում է Հայաստանում և արվում է հնարավորը` ՀՀ բուհերն այնտեղ ներգրավելու համար: Նախարարը նաև հույս է հայտնել, որ այս տարի կհաստատվի ՀՀ և Չեխիայի Հանրապետության Կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության նոր ծրագիրը` 2015-2020 թվականների համար:

Յարոմիր Վեբերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Չեխիան հանդիսանում է այն 11 երկրներից մեկը, որոնք մեկնարկեցին Բոլոնիայի գործընթացը: Նա Արմեն Աշոտյանին է ներկայացրել Չեխիայի բուհերում կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները ինչպես կրթաթոշակային, այնպես էլ միջբուհական համագործակցության շրջանակում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031