Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Ճաղարյան. «Արարատ լեռն ուրիշ է»

Մայիս 13,2015 18:22

Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 9-ին, Էլբրուսի գագաթին Հայաստանի եւ Արցախի պետական դրոշները պարզող հայ ալպինիստների մեջ է եղել նաեւ Նարինե Ճաղարյանը՝ մի նրբագեղ հայուհի, որին նայելով նման բան մտքովդ երբեք չի անցնի:

Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով վերելքին իր մասնակցության մասին՝ Նարինեն, որ եղել է նաեւ բիբլիական Արարատի գագաթին, ասաց, որ ինքը աշխատում էր իր քայլերը հարմարեցնել իր ֆիզիկական հնարավորություններին, որպեսզի ուժերի ավելորդ կորուստներ չունենա: Սակայն հայուհուն ավելի ու ավելի շատ վստահություն տվել է թիմային ոգին: «Ամբողջ վերելքի ընթացքում իրար հետ շատ քիչ ենք շփվել: Դա է կանոնը: Բայց այդ լռության ժամանակ էլ

Aravot.am-ի հարցին, թե Արարատի եւ Էլբրուսի գագաթներին  ունեցած զգացողությունների մեջ տարբերություն կա՞, Նարինեն պատասխանեց. «Թեեւ ալպինիստական դժվարությունների առումով Էլբրուսը ավելի բարդ լեռ է, բայց զգացողություններն անհամեմատելի են: Էլբրուսը լեռնագագաթ է, որը նվաճել պետք է կարողանալ: Իսկ Արարատը զգացմունք է, անցյալի ու ապագայի զգացողություն: Մեր Արարատը իմ, մեր շատ վաղուցվա  երազանքն է: Արարատի գագաթին ինչ-որ բարձունք նվաճողի զգացողություն չես ունենում: Դա ուրիշ է, ես կասեի՝ ուխտագնացություն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031