Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Նոյեմբերյանի սահմանագոտի: Մեծ զորավար Ալեքսանդր Սուվորովը միշտ անսպասելի էր այցելում զորամասեր, որպեսզի տեսնի զորքերի իրական վիճակը: Մենք նախարարի Նոյեմբերյան գալու մասին գիտեինք (ոչ զինվորական աղբյուրներից) Ս. Օհանյանի այցից մի քանի օր առաջ:
Ադրբեջանական զինուժը, որ գիշեր-ցերեկ սահմանագոտում ռադիոհետախուզում է կատարում, լսում զինվորականների հեռախոսային խոսակցությունները, կարող էր այդ կերպ իմանալ պաշտպանության նախարարի այցի մասին:
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրինք, թե ադրբեջանական ռմբակոծություններից եւ գնդակոծություններից պաշտպանվելու համար Տավուշի մարզում ընդհանուր քանի՞ ապաստարան կա: Նա ասաց, որ դրանց թիվը ռազմական գաղտնիք է, ապաստարանները գտնվում են տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո:
Իսկ Սեյրան Օհանյանը պատասխանելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, ասել է հետեւյալը. «Տավուշի մարզում ստեղծել ենք օրինակելի ապաստարաններ, պաշտպանության, սահմանային զորամասերի հրամանատարների կողմից Նոյեմբերյանի շրջանում կառուցվել են օրինակելի ապաստարաններ՝ և՛ ընդհանուր պատսպարման, և՛ անհատական, այսինքն՝ յուրաքանչյուր անհատ իր տան շրջակայքում: Այդ աշխատանքները մեր ուշադրության կենտրոնում են, և մենք շուտով այդ ռազմավարությունը և դրանից բխող համապատասխան ծրագիրը կներկայացնենք կառավարությանը՝ որոշում ընդունելու համար»:
Կարդացեք նաև
Չենք ցանկանում նախարարի ասածը մեկնաբանել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ