Մայիսի 12-ին, ժամը 20.10-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Զորական գյուղի 34-ամյա բնակչուհի Մ. Վ.-ն: Հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դանիել Ամիրաղյանը հայտնեց, որ շղթայով կապված շունը շղթան ձգելով՝ կծոտել է կնոջ ձախ նախաբազկի եւ աջ բազկի շրջանում:
Ներկայումս կինը բժշկական կենտրոնում բուժում է ստանում, նրան նաեւ սրսկել են փայտացման դեմ:
Մեր տեղեկություններով՝ այդ շունը նախկինում մի քանի անգամ մարդկանց կծոտել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ