Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարյանը վստահեցնում է՝ տեղյակ չէ ՀԷՑ-ի 100%-ով վաճառքի մասին

Մայիս 13,2015 17:19

Չաշխատող «Նաիրիտ» գործարանում նոր փոխտնօրեն աշխատանքի ընդունելն արդյոք նպատակահարմա՞ր է: Այսօր այս հարցին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց, որ ընկերության խորհուրդն է որոշել փոխտնօրեն ընդունել: Ինչ վերաբերում է տնօրենի եւ փոխտնօրենների աստղաբաշխական աշխատավարձերին, պարոն նախարարը վստահեցրեց, որ, այո, մի ժամանակ այդպիսի բարձր աշխատավարձեր կային, հիմա՝ ոչ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հնարավոր վաճառքի մասին էլ նախարարն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկությունը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց:

Դիտարկմանը, որ հավանական գնորդի անուն էր շրջանառվում՝ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը չնայած արդեն հերքել է այս լուրը, նախարար Զախարյանն ասաց, որ ՀԷՑ-ի 100% բաժնեմասը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանն է պատկանում. «Իսկապես ֆինանսական դժվարություններ ունի եւ մտածում է բաժնետոմսերի կամ դրանց մի մասի վաճառքի մասին: Բայց ես իրական տեղեկատվություն չունեմ, որ ՀԷՑ-ը 100%-ով վաճառում են: Եթե նման տեղեկատվություն լիներ, ապա առաջիններից մեկը ես կիմանայի: Երբ ես հնարավորություն ունենամ այդ մասին ինչ-որ բան ասել, ես դա կանեմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031