Նրա փոխանցմամբ, ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցում տեղի է ունեցել նիստ, որտեղ էլ կայացվել է նման որոշում. «Կարգապահական խնդիրներ են եղել»,- ասաց Թադեւոսյանը։
Հարցին, թե կապվա՞ծ է արդյոք Արթուր Հարությունյանի հեռացումը Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հետ, քանի որ ՀՀԿ-ն որոշել էր այդ ընտրություններում պաշտպանել Գագիկ Ծառուկյանի թեկնածու Վահագն Գեւորգյանին, Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց. «Այո, մենք որոշել ենք պաշտպանել Վահագն Գեւորգյանին, իսկ ըստ ներքին կանոնադրության՝ կուսակցության անդամը պարտավոր է կատարել վերադաս մարմնի կարգադրությունները»։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում