Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ նախարարի, ՀԷՑ-ն այնքան էլ մեղավոր չէ, մեղավոր են Հայաստանի կլիման է ու ատոմակայանը (Տեսանյութ)

Մայիս 13,2015 16:55

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) պատասխանատու չէ, որ Հայաստանում 2012-2014 թվականների ընթացքում Մեծամորի ատոմակայանի աշխատանքը լրացուցիչ կանգնել է, սակավաջուր տարիներ են եղել, հիդրոէլեկտրոկայանները թերի են աշխատել, ու ՀԷՑ-ում խնդիրներ են առաջացել: Այսօր այս մասին ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ թե ինչո՞ւ պիտի ՀՀ քաղաքացին վճարի օտարերկրյա ընկերության ձախողման համար: Զախարյանի խոսքերով՝ «Մենք վճարում ենք նրա համար, ինչ վիճակ, որ կա այսօր»:

Իսկ ՀԷՑ-ի վատ մենեջմենթը որքանով է ազդել պարտքեր կուտակելու, վնասներ կրելու համար, Զախարյանն ասաց, որ անհնար է վատ կառավարման հետեւանքով առաջացած վնասները հաշվարկել, բայց, իհարկե, եթե լավ կառավարվեր, վնասներն ավելի քիչ կլինեին:

Մանրամասն՝ տեսանյութում

Երվանդ Զախարյանն ասաց, որ վերջին 3 տարիներին ՀԷՑ-ի վնասերը, որոնք առաջացել են էներգետիկ համակարգում առաջացած մի շարք խնդիրների պատճառով, կազմել է 37.6 միլիարդ դրամ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նախարարն ասաց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է որոշի էլեկտրաէներգիայի նոր սակագինը: Ըստ էության, նախարարի կարծիքով, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու ՀԷՑ-ի հայտը հիմնավոր է:

Ինչ վերաբերում է համակարգում տեղի ունեցող կորուստներին, նախարարն ասաց, որ սահմանվածից 3-4 % -ով ավելի է եղել ՀԷՑ-ի կորուստները: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել էր 12%, իսկ ՀԷՑ-ում այն կազմել է 14-16%:

Մանրամասն՝ տեսանյութում

Լրագրողներից մեկի այն հիշեցմանը, որ դեռ հունվարին նախարար Զախարյանը վստահեցրել էր, որ ՀՀ նախագահն ու կառավարությունն ամեն ինչ անելու են, որ էլեկտրաէներգիան չթանկանա, Զախարյանն ասաց. «Մենք ասել ենք, որ բանակցություններ են գնացել գազի գինը չթանկացնելու համար,Ռուսաստանի Դաշնության հետ պայմանավորվածություն է եղել: Էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապած՝ դժբախտաբար, ամեն ինչ մեզանից չէ կախված»:

Զախարյանի ներկայացմամբ՝ էլեկտրական էներգետիկայի արտադրության ոլորտում առաքման եւ սպառման դաշտում կազմվել է նոր մեթոդիկա՝ սակագնի հաշվարկման. «Այս նոր մեթոդով է հաշվարկվելու նոր սակագինը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031