Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է 2 անձ. Վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Մայիս 13,2015 16:26

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2 անձի մահվան պատճառ հանդիսացած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ:

2015 թվականի մայիսի 9-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի բնակիչ Ա.Պետրոսյանն իր «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134.5-րդ կիլոմետրում դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել դեպի Մեղրի ուղևորվող Վայքի բնակիչ Կ.Սողոմոնյանի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհի Լ.Նիկողոսյանը և «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ.Ազոյանը հիվանդանոցում մահացել են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մյուս ուղևոր Դ.Գևորգյանը և «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ.Սողոմոնյանը։

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

2 անձի մահվան պատճառ հանդիսացած, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Պետրոսյանը մայիսի 10-ին ձերբակալվել է: Վերջինիս սթափությունը որոշելու համար նույն օրը նրանից վերցվել է արյան փորձանմուշ և նշանակվել դատակենսաբանական փորձաքննություն:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մայիսի 13-ին Ա.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031