Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչիկ Միրզոյանին դանակահարողը ռեժիմի շահառուն է, ուստի արդարության հասնելու համար հարկավոր է հեռացնել ռեժիմին

Մայիս 13,2015 16:18

Մամուլից հայտնի դարձավ, որ երեկ՝ 2015 թ. մայիսի 12-ին, դատարանը գրավի դիմաց փոփոխել է 2015 թ. մարտի 28-ին Գյումրիում անցկացված «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի ժամանակ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած և նրան ծանր մարմնական վնասվածք հասցրած Ռուդիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը և նա ազատ է արձակվել:

Նման զարգացումն անսպասելի կամ զարմանալի չէր:

Այս, ինչպես նաև անցնող տարիների ընթացքում զանգվածաբար ու անպատիժ կերպով տեղի ունեցող մյուս բոլոր բռնությունները և ապօրինությունները փաստում են, որ Հայաստանում հաստատվել է պետական պատժիչ մարմինների և օլիգարխիկ-քրեական խմբավորումների համատեղ ուժերով ռեժիմի կառավարումն ապահովող բռնատիրություն, որի արդյունքը սպիտակ ցեղասպանություն է:

Հատկանշական է, որ այս դեպքին զուգահեռաբար՝ Վճռաբեկ դատարանը մերժում է ընդունել Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով բողոքը, իսկ հանցագործություն կատարելուց տասն օր հետո բերմունդյան եռանկյունի հիշեցնող դատախազություն-քննչական կոմիտե-ոստիկանություն միջանկյալ տիրույթում դեռևս շարունակվում է Սյունիքի մարզպետի որդու փնտրտուքը:

Ինչպես պետական մարմիններում, այնպես էլ օլիգարխիկ-քրեական խմբավորումներում ծառայող անձինք գործում են ռեժիմի թելադրանքով կամ հովանավորությամբ, ուստի նրանք ռեժիմի շահառուներն են: Բնականաբար՝ նրանք պետք է հնարավորինս զերծ մնան պատասխանատվությունից, իսկ հնարավորության դեպքում նաև կարող են պարգևատրվել:

Ներկայիս իրավիճակն առավել վտանգավոր է դառնում ստալինիզմի վերադարձի իրական սպառնալիքի համատեքստում, ինչի դրսևորումներն արդեն շոշափելի են դառնում մեր իրականության մեջ: Իսկ ստալինիզմի վերահաստատման պայմաններում սպիտակ ցեղասպանությունն էլ ավելի վտանգավոր ու լայնածավալ կդառնա:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը բոլոր արժանապատիվ ուժերին ու քաղաքացիներին կոչ է անում համախմբվել և միասնական ջանքերով կասեցնել սպիտակ ցեղասպանությունն ու խափանել ստալինիզմի վերադարձը՝ առաջին հերթին ձգտելով հեռացնել դրանց իրականացման գործիքի վերածված ապազգային և հանցավոր ռեժիմին:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031