Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության անդամների արտաքին գործերի նախարարների նիստի սկզբում ունեցած ելույթում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Ղրիմի անեքսիայի անթույլատրելիության մասին, ինչպես նաեւ աջակցություն է հայտնել թերակղզու բնակիչներին:
«Rbc»-ի փոխանցմամբ՝ նա ասել է, թե «Ուկրաինան պետք է աջակցություն ստանա, որպեսզի ամրապնդի իր անվտանգությունը եւ իր քաղաքացիների անվտանգությունը: Սակայն Ուկրաինային օգնության ձեռք մեկնելիս, մենք չպետք է մոռանանք Ղրիմի բնակիչների մասին: Ղրիմի անօրինական անեքսիան ընդունելի չէ որեւէ դեպքում»:
Նա նաեւ հայտարարել է, որ Ղրիմի թաթարներին տրվող աջակցությունը եւ նրանց մեկուսացման խոչընդոտումը որոշիչ նշանակություն ունի Ղրիմի իրավիճակի համար:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ