Դիտորդական խումբը բազմիցս անդրադարձել է, որ ՀՀ ոստիկանության կողմից հնարավոր առիթի դեպքում՝ խոչընդոտվում են Խմբի աշխատանքները:
Վեջին նմանատիպ հայտարարությունը Դիտորդական խմբի կողմից եղել է սույն թվականի մայիսի 6-ին կայացած՝ «Ոստիկանության Դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտվում են փաստաբանին խմբից հեռացնելու պատճառով» մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշված մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանության պատասխանատու ներկայացուցչի կողմից հայտարարություն հնչեց, որ իրականությանը չի համապատասխանում այն փաստը, որ ոստիկանները խոչընդոտում են Դիտորդական խմբի աշխատանքները:
Հայտնում ենք Խումբը տեղեկացվել էր, որ մամուլի ասուլիսից անմիջապես հետո՝ 06.05.2015թ-ին ոստիկանության բոլոր այն բաժինները, որոնք ունեն Ձերբակալվածի պահելու վայր, ստացել են համապատասխան հանձնարարական առ այն, որ Դիտորդական խմբի անդամներին ուսումնասիրությունների ընթացքում ընդհանրապես չտրամադրել ոչ մի հիմք ՁՊՎ-ում պահված անձանց վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ավելին՝ Դիտորդական խումբը 13.05.2015թ-ին հերթական մոնիթորինգային այցելության ժամանակ ՀՀ ոստիկանության X բաժնի X ՁՊՎ-ում հանդիպեց լուրջ խոչընդոտի՝ ի կատար ածվեց ոստիկանության կողմից տրված հանձնարարականի ամբողջ պահանջը, այն է` կոնկրետ Խմբի կողմից պահանջված հիմքերը ՁՊՎ-ում պահված անձանց վերաբերյալ մերժեցին տրամադրել և արդյունքում վաղաժամկետ դիտորդական խումբը դադարեցրեց, իր պլանավորած գործողությունները:
Այս ամենի արդյունքում միանշանակ կարելի է ասել, որ Դիտորդական խումբը ավելի շատ բարձրաձայնում է Դիտորդական խմբի անդամների իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ քան՝ ՁՊՎ-ում պահված անձանց նկատմամբ կատարված իրավախախտումները:
ՀՀ Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում հասարակական դիտորդական խմբի մամուլի հաղորդագրություն