Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշադրության կենտրոնում է դպրոցական երեխաների սննդակարգը

Մայիս 13,2015 15:46

Մայիսի 13-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Պասկալ Միշոյին, որն առաջին անգամ է այցելում ՏԿԱԻՆ: Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակը 2015թ.-ից ՀՀ-ում իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը զբաղվում է 50 000 տարրական դասարանների աշակերտների համար սննդի ապահովման խնդիրներով:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Երիցյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության դպրոցների 80%-ը ՏԿԱԻՆ-ի լիազորությունների շրջանակներում է, ուստի նախարարությունը խիստ կարևորում է համագործակցությունը Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակի հետ: Նախարարը վստահություն հայտնեց, որ համագործակցությունը ոչ միայն շարունակվելու է, այլև ստանալու է առավել բարձր մակարդակ:

Նշելով, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ երեխաների ամենօրյա սննդի ապահովում և սննդի վերաբերյալ ՀՀ կառավարությանը տրամադրվող փորձագիտական ծառայություն՝ տիկին Միշոն ցանկություն հայտնեց համագործակցել նաև աղետների ռիսկի նվազեցման ոլորտում՝ աշխատելով արտակարգ իրավիճակներում սննդի տրամադրման խնդիրների ուղղությամբ: Կարևորելով այն փաստը, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման համար պետք է օգտագործվի տեղական արտադրության սնունդ՝ տիկին Միշոն շեշտեց, որ նպատակահարմար կլինի յուրաքանչյուր մարզի հետ աշխատել անհատապես:

ՏԿԱԻ նախարարը նշեց, որ արտակարգ իրավիճակներում սննդի տրամադրման խնդիրն աղետների ռիսկի նվազեցման ծրագրում ընդգրկելը ողջունելի նախաձեռնություն է՝ հատկապես Հայաստանի կողմից 2015-2030թթ. Հյոգոյի գործողությունների ծրագրի ընդունման համատեքստում: Նախարար Երիցյանը հատուկ կարևորեց նաև դպրոցներում երեխաներին տաք սննդի տրամադրման հարցը:

Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակի տնօրենը նշեց, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում իրենք սերտորեն համագործակցում են նաև Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Գյուղատնտեսության և Առողջապահության նախարարությունների հետ, ուստի ծրագրի առավել արդյունավետ իրականացման համար նպատակահարմար է վերականգնել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները, որում ընդգրկված կլինեն 5 նախարարություն՝ ՏԿԱԻ նախարարության ներկայացուցչի նախագահությամբ:

Հավանություն տալով տիկին Միշոյի առաջարկությանը՝ նախարար Երիցյանը նշեց, որ նախագծված խնդիրների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ կիրականացվեն՝ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031