Մոսկվայի քաղաքային դատարանը մայիսի 25-ին կստուգի «Բաշնեֆտի» գործով մեղադրյալ Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի երկարացման օրինականությունը: Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա» գործակալությունը:
Դատարանին ներկայացված բողոքում պաշտպանվող կողմը պահանջում է գրավի դիմաց ազատ արձակել Հայրապետյանին: Որպես հիմնավորում բերված է հայ գործարարի առողջական վիճակը: Նա բժիշկների մշտական հսկողության կարիքն ունի:
Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է 2009 թ. ապրիլին Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմա»-ին վաճառելու գործարքին մասնակցություն ունենալու մեջ: Հայրապետյանը «Բաշնեֆտը» գլխավորել էր երեք տարի: Անցած տարվա հոկտեմբերին նրան կալանքի տակ էին վերցրել։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ