Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայ տղամարդկանց մեջ կանացի հատկանիշներ են ձեւավորելու հացի միջոցով». փորձագետների ահազանգը

Մայիս 13,2015 13:37

«Ֆոլաթթուն ակտիվացնում է էստրոգենները, այսինքն, կանացի հորմոնների աճ է առաջանում: Եթե տղամարդու մոտ կանացի էստրոգենների աճ տեղի ունենա, բնավորության ու օրգանիզմի ֆեմինիզացում տեղի կունենա, ի հայտ կգան կանացի հատկանիշներ տղամարդկանց մոտ»,- այսօր «Հայելի» ակումբում կառավարության մշակած օրենսդրական նախագծի մասին իր մտահոգությունները հայտնեց կենսաֆիզիկոս, «Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Աշոտ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մշակել է օրենքի նախագիծ, ըստ որի, Հայաստանում արտադրվող ալյուրի մեծագույն մասը արհեստականորեն հարստացվելու էմիկրոտարրերով և վիտամիններով: Դա կրելու է պարտադիր բնույթ բոլոր խոշոր ալրաղացների համար: Ալյուրը, ըստ մշակված նախագծի, պետք է հարստացվի երկաթով, ֆոլաթթվով և վիտամին А-ով:

Սպառողների պաշտպան Մելիտա Հակոբյանն էլ ասաց, որ կառավարության այդ որոշմամբ, սպառողների ընտրության, տեղեկացված լինելու ու անվտանգության իրավունքներն են խախտվում. «Ամբողջ աշխարհում, երբ սպառողն ինքն է ընտրում ու շուկայի թագավորն է, այստեղ թույլ չեն տալու ընտրի: Սպառողներն ահազանգում են մեզ, դժգոհում: Ասում են՝ թող իրենք ուտեն մի երեք տարի, տեսնենք, եթե իրենց վրա լավ է ազդում, հետո նոր ժողովուրդը կուտի… մենք ապրում ենք այնպիսի մի վայրում, որտեղ ֆոլաթթվի կարիք չունենք, ունենք հոյակապ բանջարեղեն ու միրգ, ծանր մետաղների քանակը բավականին շատ է ամեն ինչի մեջ, նույնիսկ Ամերիկա, երբ ջերմուկ էինք ուղարկում, ասացին՝ ծանր մետաղների քանակը շատ է, հիմա նոսրացնում են, նոր են ուղարկում: Ամեն քայլափոխի հանքափորներ ունենք ու մեծ քանակությամբ բույսերի մեջ արհեստականի կարիք չունենք»:

«Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Ռուբեն Հաթյանն էլ նկատեց, որ հիմա էլ ՀՀ քաղաքացիները չգիտեն՝ որ տեսակի ալյուրից են հաց ուտում, բոլորը բարձր տեսակի ալյուրից են պատրաստում, եզակի խանութներում է, որ մի քանի տեսակի ալյուրից պատրաստված հացեր կան. «Բարձր որակի հաց ստանալու դեպքում թեփազատում է կատարվում, իսկ թեփազատումից երկաթի կորուստ է լինում, այսինքն՝ բնությունից ստացած երկաթը հանում ենք, սինթետիկ երկա՞թ ենք ավելացնում»:

Նա թվարկեց տասնյակ եվրոպական երկրների անուններ, որոնք մերժում են ֆոլաթթուն ալյուրի մեջ կիրառել եւ դա նախընտրում են միայն աֆրիկյան ու լատինաամերիկյան աղքատ երկրներում. «Թուրքիան նույնպես հրաժարվել է, Վրաստանը մի տարի արեց, հետո հետ կանգնեց ու չարեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Վրացիները թասիբ ունեն, ոչ թե մեզ նման….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031