Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն ցանկանում է, որ քաղաքական գործընթացներն արդյունավետ լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար. Azernews

Մայիս 13,2015 13:27

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ՆԱՏՕ-ի առանցքային թեմաներից մեկն է: Այս մասին Azernews-ի հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

Ափաթուրայը կարևորել է Հայաստան-Ադրբեջանի վեճի հանգուցալուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները: «ՆԱՏՕ-ն չունի անմիջական դերակատարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Փոխարեն մենք աջակցում ենք Մինսկի գործընթացին»:

Ափաթուրայը նաեւ անհանգստություն է հայտնել շփման գծում պարբերական բնույթ կրող սրացումների վերաբերյալ: «Մենք մտահոգված են վատթարացող իրավիճակի վերաբերյալ: Չկա հակամարտության ռազմական լուծում եւ ես հույս ունեմ, որ քաղաքական գործընթացը արդյունք կունենա: ՆԱՏՕ-ն կարող է միայն լրացուցիչ դեր խաղալ. քաղաքական գործիչների, դիվանագետների, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի զինվորականների շփումներ բազմակողմ հանդիպումների ժամանակ: Ես հույս ունեմ, որ այսպիսի շփումները դրական ազդեցություն կունենան եւ  ուրախ եմ տեսնել, որ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են ՆԱՏՕ-ի անցած տարվա գագաթաժողովի ընթացքում»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031