Մայիսի 15-ին ջերմուկում մեկնարկելու է գրոսմայստեր Կարեն ասրյանի 8-րդ հուշամրցաշարը, որին մասնակցելու հայտ ներկայացրած 54 շախմատիստից 15-ը գրոսմայստերի կոչում է կրում: Հայ շախմատասերները կհետեւեն գրոսմայստերներ, ուկրաինացիներ Ալեքսանդր Արեշչենկոյի, Զախար Եֆիմենկոյի, Միխայլո Ալեքսեյենկոյի, բելառուսներ սերգեյ Ժիգալկոյի, Անդրեյ Ժիգալկոյի, ռուսաստանցի Սերգեյ վոլկովի, լեհ Միհալ Կրասենկովի, հնդիկ Հարիկա Դրոնավալիի, Վրաստանի ներկայացուցիչ Գրիգորի Բագատուրովի, ինչպես նաեւ Հայաստանի լավագույն գրոսմայստերների մրցելույթներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Armenianow.com-ի