Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիլիջանցին հետո վնասը վերականգնել է, սակայն կդատվի

Մայիս 13,2015 12:43

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվում է Դիլիջան քաղաքի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Գ. Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ապահովագրական գումարները յուրացնելու գործը: Գ. Հովհաննիսյանը 2014թ. հունիսի 11-ին Հայաստանի ապահովագրական ընկերություններից մեկի հետ պայմանագիր է կնքել, դարձել ապահովագրական գործակալ:

Ըստ մեղադրանքի՝ նա իրավաբանական անձանց եւ քաղաքացիների հետ 130 ապահովագրական պայմանագիր է կնքել, սակայն գումարները չի փոխանցել ապահովագրական ընկերությանը: Ընկերության բողոքի հիման վրա նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը»): Այդ հոդվածը նախատեսում է 5-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

Իրավապահներից տեղեկացանք, որ Գ. Հովհաննիսյանը հետո ապահովագրական ընկերությանը հանձնել է գումարները: Իսկ քրեական գործի քննությունը շարունակվում է: Դիլիջանցու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031