Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փորձարկում են անում՝ տեսնեն ժողովուրդը որքա՞ն կդիմանա թանկացումներին. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 13,2015 12:35

Ինչպես հայտնի է, Հայկական էլեկտրական ցանցեր ընկերությունը ցանկանում է 40 տոկոսով բարձրացնել հոսանքի գինը. ՀԷՑ-երն արդեն դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ներկայումս գործող 42 դրամի փոխարեն դարձնել 59 դրամ, իսկ գիշերայինը՝ 32 դրամի փոխարեն 49 դրամ։ «ՉԻ» հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այղ փաստը որակեց լկտիություն։

– Ձեր կարծիքով, որքանո՞վ է հիմնավոր ՀԷՑ-երի՝ էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու ցանկությունը։

– Այդ ցանկությունը բացարձակ հիմնավոր չէ։ Անցյալ տարի եւս հոսանքը թանկացրին, այն ժամանակ ներկայացրին հիմքերը՝ ասելով, թե կան պարտքեր, կան խնդիրներ, եւ սակագինը թանկացնելով հարցը պետք է լուծվի։ Բայց որեւէ հարց այդպես էլ չլուծեցին։ Այս ամիսների ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել մեր երկրում, որ նրանք նորից սակագինը կտրուկ բարձրացնելու հայտ են ներկայացնում։ Թե՞ այսպես փորձարկում են անում՝ տեսնեն ժողովուրդը որքա՞ն կդիմանա թանկացումներին, որքա՞ն կդիմանա իրենց ախորժակին։

Ավելին ասեմ, վերջերս «Գազպրոմ»-ը հայտարարեց հայ-վրացական սահմանին գազի գինն էժանացնելու մասին։ Ու քանի որ մեր էլեկտրաէներգիայի 30 տոկոսն արտադրվում է գազով, գազ վառելու արդյունքում, հիմա պետք է ինքնըստինքյան էժանանար նաեւ հոսանքը։ Այս վիճակում էլեկտրաէներգիայի սակագինն իջնելու տեղ ունի, բայց իրենք ոչ միայն չեն իջեցնում, այլեւ լկտիության հաջորդ քայլն են անում՝ դիմել են սակագինը բարձրացնելու հայտով։

Այնպես որ, հոսանքը թանկացնելու մտադրությունը հիմնավորված չէ։ Դա հիմնավորված չէ մի քանի պատճառով, նախ՝ շատ են էլեկտրաէներգիայի կորուստները, ավելի ճիշտ՝ մեծ կորուստներ են ցույց տալիս։

Երկրորդ՝ ահռելի ծախսեր են անում՝ բարձր աշխատավարձով հսկայական ապարատ են պահում, քաղաքացիների հաշվին բարեգործություններ են անում։ Տարեկան մոտ 3 մլրդ դրամի բարեգործություն։

Ո՞վ է իրենց իրավունք տվել առանց այն էլ սոցիալ-տնտեսական այս ծանր վիճակում, երբ աղքատությունը պաշտոնական թվերով 35 տոկոսի է հասնում, մարդկանց ստիպեն էլեկտրաէներգիայի համար բարձր գին վճարել ու այդ գումարներով իրենք բարեգործություններ անեն։ ՀԷՑ-ն ունի 13 մլրդ երաշխավորված շահույթ, իրենց ասելով՝ ունի 9 մլրդ պարտք։ Թող իրենց շահույթի հաշվին փակեն այդ պարտքը, ոչ թե քաղաքացու հաշվին։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031