Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչու առաջացավ հոսանքի թանկացման անհրաժեշտություն. «Հայոց աշխարհ»

Մայիս 13,2015 12:28

Դատելով ամենից, այս անգամ հնարավոր չի լինի խուսափել հերթական թանկացումից։ Այլ հարց է, թե հանձնաժողովը որքանով հիմնավորված կհամարի ընկերությունների ներկայացրած հաշվարկները։ Ամեն դեպքում, նախկին փորձը վկայում է, որ ուսումնասիրություններից հետո առաջարկությունները սովորաբար նվազում են։ Սակայն հազիվ թե կարելի է սպասել, որ դրանք կարող են զրոյացվել։

Անցած տարի, երբ որոշվեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, կարծես այն բերվեց հավասարակշռված վիճակի։ Դա պետք է հնարավորություն տար մոտ ժամանակահատվածում խուսափել նոր թանկացումներից։ Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ այդպես չէ։

Ինչո՞ւ առաջացավ այդ խնդիրը։

Էլեկտրաէներգիայի սակագների վրա ազդող գործոնները տարբեր են, բայց հիմնականում մի քանիսն են որոշիչ համարվում հաշվարկի համար։ Որպես այդպիսին՝ առաջնային են արտադրության եւ իրացման ծավալները, գնաճը, ինչպես նաեւ արտարժույթի փոխարժեքը։ Այս գործոններից յուրաքանչյուրի ազդեցությունը սակագների վրա տարբեր կերպ է արտահայտվում։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կարեւոր դեր ունեն հոսանքի սակագնի որոշման գործում։ Խնդիրը, հատկապես արտադրության կառուցվածքն է։ Որքան շատանում է համակարգ մտնող թանկ հոսանքը, այնքան բնականաբար ավելանում է ճնշումը սակագների վրա։ Սովորաբար այդպես է լինում այն դեպքում, երբ էժան հոսանքի քանակը չի բավարարում պահանջարկը։

Անցած անգամ այս խնդրի պատճառով որոշվեց հոսանքի գինը բարձրացնել գրեթե 10 տոկոսով։ Դա բավարար համարվեց համակարգում առաջացած ֆինանսական ճեղքվածքները փակելու համար։ Թվում է, թե դրանից հետո արտադրության կառուցվածքում բացասական զարգացումներ չպետք է լինեին։ Չնայած, անցած տարվա տվյալներով, ջէկերում արտադրվող հասանքի քանակը ավելացել է, այնուհանդերձ դա տեղի է ունեցել հիմնականում տարեսկզբին, երբ ատոմակայանը կանգնած էր։ Դրանից հետո իրավիճակը աստիճանաբար հանդարտվեց։

Ավելին` այս տարի էներգաարտադրության կառուցվածքը լիովին նպաստավոր է սակագների համար։ Գրեթե 40 տոկոսով կրճատվել է թանկ հոսանքի արտադրությունը։ Փոխարենը՝ մեծացել է ատոմակայանի մասնակցությունը։ Անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ արտադրության ծավալն ավելացել է 27,6 տոկոսով։ Թեեւ գրեթե 5 տոկոսով նվազել է նաեւ հիդրոռեսուրսների մասնաբաժինը, այնուհանդերձ դա էժան հոսանքի արտադրության ծավալների վրա էական ազդեցություն չի ունեցել։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031